Բավ է պառակտվել
22-07-2021 17:16

Հայաստանն 8,9 մլրդ դրամ հատկացրեց մինչև Իրանի և Ադրբեջանի հետ սահմաններ տանող ճանապարհների հիմնանորոգման համար

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի օրը կայացած նիստում որոշում կայացրեց 8,9 մլրդ դրամ հատկացնել 2021թ․-ին ճանապարհները հիմնանորոգելու համար:
Ինչպես նշեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն, այդ միջոցներով նախատեսվում է հիմնանորոգել 50,7կմ ճանապարհ, որից 44,9 կիլոմետրը միջպետական նշանակության են, 1,7 կիլոմետրը՝ հանրապետական նշանակության և 4,15 կիլոմետրը՝ մարզային նշանակության:
Նա հիշեցրեց, որ ճանապարհների արդիականացման համար հատկացված է եղել 33մլրդ․ դրամ, որից 3 միլիարդը՝ 2020թ․ աշխատանքների համար, իսկ մնացած 30 միլիարդ դրամի համար կապալառուների հետ համապատասխան պայմանագրերն արդեն կնքվել են։

Այս կապակցությամբ վարչապետի ժ․պ․ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ խոսքը, մասնավորապես, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման և Սևան-Մարտունի-Գետափ միջպետական ավտոճանապարհների հիմնանորոգման և արդիականացման մասին է։

Բացի այդմ, ըստ նրա, կվերանորոգվեն դեպի Խոր Վիրապ վանական համալիր ճանապարհը, Արթիկ-Անուշավան-Փանիկ ավտոճանապարհի մի հատված, ինչպես նաև կկատարվի ճանապարհների մասնակի վերանորոգում Իջևանում և այլ շրջաններում: