Բավ է պառակտվել
27-05-2022 18:22

Հայաստանը շահագրգռված է Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքմամբ

Հայաստանը շահագրգռված է Իրանի և ԵԱՏՄ-ի միջև լիիրավ ազատ առևտրի համաձայնագրի շուտափութ կնքմամբ։ Այս մասին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի տեսակապի միջոցով անցկացված նիստում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Թեհրանի հետ ժամանակավոր համաձայնագրի գործունեության փորձը հստակ ցույց է տալիս իրանական շուկայի գրավչությունը և համագործակցության հետագա խորացման հեռանկարները», - ընդգծել է Փաշինյանը։ Նրա ելույթը հրապարակել է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը։
Փաշինյանը նշել է նաև Միության և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների մեկնարկի մասին։
«Կարևոր է այսուհետ ևս շարունակել հագեցնել միջազգային օրակարգը, որպեսզի և՛ Միության երկրները, և՛ մեր գործընկերները տեսնեն փոխշահավետ համագործակցության շոշափելի արդյունքներ»,- ասել է նա։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։
Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ միջազգային գործունեությունը, շուկաներում տարբեր ոլորտներում համագործակցության դյուրացման հարցերը, ինչպես նաև նախորդ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։