Բավ է պառակտվել
15-09-2021 15:24

Հայաստանն արգելել է խոզի մսի ներմուծումը յոթ երկրից՝ աֆրիկական ժանտախտի բռնկման պատճառով

Հայաստանն արգելել է կենդանի խոզերի, նրանց գենետիկական նյութերի , խոզի մսի ներմուծումը յոթ երկրից՝ աֆրիկական ժանտախտի բռնկման պատճառով, տեղեկացնում է Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:

«Համաձայն սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանի՝ սեպտեմբերի 17-ից ժամանակավորապես արգելվում է 7 երկրներից՝ Ռումինիայից, Մոլդովայի Հանրապետությունից, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից, Լատվիայի Հանրապետությունից, Լեհաստանից, Հունգարիայից և Բուլղարիայի Հանրապետությունից, կենդանի խոզերի, նրանց գենետիկական նյութերի, խոզի մսի և այլ սննդային մսային հումքի, վայրի խոզի մսի, իրենց բաղադրության մեջ խոզի միս պարունակող պատրաստի արտադրանքների, եղջյուրակճղակային, կաշվե, աղիքային հումքի, խոզաստևի, որսորդական հաղթանշանների, խոզերի կերակրման համար բոլոր տեսակի կերերի և լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի), ներմուծումը»,- տեղեկացվում է կարգավորիչի կայքում։

Նշվում է, որ արգելքի համար հիմք է հանդիսանում Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) կայքում հրապարակված տեղեկատվությունն այդ երկրներում խոզերի աֆրիկական ժանտախտի դեպքեր արձանագրվելու մասին։