Բավ է պառակտվել
07-09-2021 09:26

Հայերը մեկնում ՌԴ գումար վաստակելու, հնդիկները հաստատվում են Հայաստանում (լուսանկար)

Հայաստանում ստեղծվել է պարադոքսալ իրավիճակ. տեղի բնակիչները չեն կարողանում համապատասխան աշխատանք գտնել երկրում և մեկնում են Ռուսաստանի Դաշնությունում աշխատելու, փոխարենը որոշ օտարերկրացիներ զբաղվում են ցանկացած աշխատանքով: Արդյունքում ՝ երկրում ավելի քան 90.000 մարդ աշխատանք է փնտրում, իսկ գործատուները չեն կարողանում գտնել անհրաժեշտ մասնագետներին:

Գրեթե յուրաքանչյուր չվերթով «Զվարթնոց» օդանավակայանից Ռուսաստան աշխատանքային միգրանտներեն թռչում: Այնուամենայնիվ, այժմ Հայաստանում շատ թափուր աշխատատեղեր կան, և մի շարք ոլորտներում աշխատանքի են ընդունվում օտարերկրացիներ, ովքեր դժվարությամբ են հաղթահարում լեզվական խնդիրը: Sputnik Արմենիայի թղթակիցը փորձեց պարզել, թե ինչն է մեզ մոտ գրավում օտարերկրյա աշխատուժին և ինչու են տեղի բնակիչները նախընտրում մեկնել աշխատանքի՝ հայրենիքում աշխատելու փոխարեն:

Ի՞նչ են փնտրում օտարերկրացիները Հայաստանում

Հնդկաստանի քաղաքացիներ 26-ամյա Շաքիվն ու 24-ամյա Գուրպրիդսինգը արդեն 3 տարի է, ինչ մեքենայացված կթի օպերատոր են աշխատում են Լոռու մարզի Սպիտակ քաղաքի «Ագրոհոլդինգ» ընկերությունում։ Տղաներին ընկերության տարածքում կեցավայր են տրամադրել, հոգում են կոմունալ ծախսերը` Շաքիվին ու Գուրպրիդսինգին (Հայաստանում նրանց Շաքե և Կակա են անվանում) մնում է միայն աշխատելը։

«Ընկերներիցս մեկը Հայաստան էր եկել աշխատելու, և երբ խոսում էի նրա հետ, շատ գոհ էր աշխատանքային պայմաններից։ Ինձ համոզեց, և 4 տարի առաջ ես էլ Հայաստան եկա. հիմա հետ վերադառնալու մասին չեմ մտածում, քանի որ կայուն աշխատանք ունեմ։ Հնդկաստանում դժվար է կայուն աշխատանք գտնելը, իսկ Հայաստանն ընտիր տեղ է»,–հայերենով ասում է Շաքիվը, որն էլ ընկերոջը` Կակային է համոզել և Հայաստան բերել։
Երկուսն էլ ավագ դպրոցն են ավարտել Հնդկաստանում, որևէ մասնագիտություն չունեն, իսկ անասնապահության մեջ այստեղ են մասնագիտացել։ Տղաներն ասում են` Հնդկաստանում նման աշխատանք չէին կարող գտնել։ Տղաներն ամեն ինչից գոհ են և անգամ անասնապահի հմտություններ են ձեռք բերել։

Գուրպրիդսինգն ասում է, որ ամսական 120000աշխատավարձ ստանալով՝ հաջողվում է ոչ միայն տնտեսել, այլև որոշակի գումար ուղարկել հարազատներին։ Տան վարձակալության և կոմունալ ծախսերի համար չեն վճարում, մնում է միայն հոգալ սննդի հարցը, որը երիտասարդները միասին են լուծում։ Նրանք երկուսն էլ ուզում են հայկական անձնագիր ստանալ, որպեսզի այստեղ ապրեն։ Նշում են` մնում է Հնդկաստանից աղջիկ գտնեն և ամուսնանան։

Ընկերության գործադիր տնօրեն Սասուն Ասատրյանը պատմում է` 15 աշխատակիցներից 3-ն ազգությամբ հնդիկ են։ Նրա խոստովանում է, որ սկզբում դժվար էր, քանի որ լեզվի խնդիր կար, սակայն հիմա նրանց հետ արդեն հայերեն են խոսում` լեզուն սովորել են։
«Հնդիկները շատ լավ աշխատողներ են` պատասխանատու, աշխատասեր։ Քանի որ նրանց հենց ընկերության տարածքում ենք ապրելու տեղ հատկացրել, միշտ հասանելի են, և վախ չկա, որ ինչ-որ սեզոնի կարող են խոպան գնալ` գործը կիսատ թողնելով։ Նրանց համար հստակ աշխատաժամեր կան և վարձատրվում ենք գրեթե այնքան, ինչքան մեր հայրենակիցներին»,–ասում է Ասատրյանը։

Ի դեպ, գաղտնիք չէ, որ այստեղ օտարերկրյա քաղաքացիներն «էջան աշխատուժ» են համարվում, և հաճախ անում են այն աշխատանքը, որը տեղացիները հրաժարվում են կատարել այդ վճարով։

Ո՞ր երկրների քաղաքացիներն են նախընտրում հայկական աշխատաշուկան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ 2021-ի ընթացքում օտարերկրացի աշխատողների համար գործատուներին տրամադրվել է աշխատանքի շուրջ 330 թույլտվություն։

Հայաստան գալիս են աշխատելու հիմնականում Իրանից, Հնդկաստանից, Ֆիլիպիններից, Ուկրաինայից։ Գործատուները թույլտվություն են ձեռք բերել նաև Կորեայի, Չինաստանի, Կանադայի, Արգենտինայի, Սիրիայի, Լիբանանի և այլ պետությունների քաղաքացիների համար։