Ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգումից հետո (ՊՆՎ) հայկական ԱԷԿ-ը միացել է հանրապետության էներգահամակարգին։
«Ս/թ հունիսի 23-ին՝ ժամը 13:00-ին, ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի 4-րդ, այնուհետև ժամը 20:56-ին 3-րդ տուրբագեներատորները միացան ՀՀ միասնական էներգահամակարգին»,- տեղեկանում ենք ՀԱԷԿ-ի կայքից;
Նշվում է, որ ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի գործարկումը ՊՆՎ-2022-ի ծրագրով նախատեսված էր ս/թ հունիսի 27-ին, սակայն անձնակազմի արդյունավետ աշխատանքի շնորհիվ հնարավոր դարձավ այն իրականացնել նախատեսվածից 4 օր շուտ։
Ըստ մամլո հայտարարության, այս պահի դրությամբ կայանն աշխատում է իր բնականոն ռեժիմով 380 ՄՎտ հզորությամբ` անվտագության և հուսալիության նորմերի պահպանմամբ:
Հայկական ատոմակայանը, որը միակն է Հարավային Կովկասի տարածաշրջանում, գտնվում է Մեծամոր քաղաքի մոտ՝ Երևանից մոտ 30 կմ դեպի արևմուտք։ Հայկական ԱԷԿ-ը ավանդաբար հանդիսանում է երկրի էլեկտրաէներգիայի հիմնական աղբյուրներից մեկը։ Կայանը տարեկան արտադրում է Հայաստանի ողջ էլեկտրաէներգիայի մինչև 40%-ը։

Բավ է պառակտվել