Բավ է պառակտվել
18-10-2021 10:20

Հայկական ԱԷԿ-ը նորից միացվել է երկրի էներգահամակարգին

Հայկական ԱէԿ-ը հոկտեմբերի 17-ից միացված է Հայաստանի միասնական էներգահամակարգին։ Հայկական ատոմակայանի արդիականացման և ծառայության ժամկետի երկարաձգման ծրագրի շրջանակներում ավարտված պլանային կանխարգելիչ վերանորոգումն (ՊԿՎ-2021) ավարտվել է, հայտնում է «Ռուսատոմ սերվիս» ԲԲԸ-ի (կայանի արդիականացման գլխավոր կապալառու) մամլո ծառայությունը:

Սա ամենատևական և ամենակարևոր ՊԿՎ-ն է, որը նախորդում է ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի կողմից մինչև 2026 թ. շահագործման լիցենզիա տալու մասին որոշման ընդունմանը:

Այս տարի Հայկական ատոմակայանը հարուստ է կարևոր իրադարձություններով և հոբելյաններով. 55 տարի առաջ որոշում կայացվեց կառուցել ատոմակայանը, իսկ 10 տարի անց ԱԷԿ -ն արդեն միացված էր Հայաստանի էներգահամակարգին:

«Այսօր ավարտվեց ամենատևական պլանային կանխարգելիչ վերանորոգումը. կայանը կանգնեցվել էր գրեթե հինգ ամսով: Ես հպարտ եմ մեր ատոմակայանի անձնակազմով, որոնք ցուցաբերել են բարձր պրոֆեսիոնալիզմ և իսկական թիմային աշխատանք՝ համագործակցելով «Ռոսատոմ»-ի մասնագետների հետ: Ստուգման ընթացքում ես մեկ անգամ ևս համոզվեցի, որ բոլոր մասնագետների համար անվիճելի առաջնահերթությունը ատոմակայանի անվտանգությունն ու հուսալիությունն է», - ասաց «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը:

Այդ պատճառով, շեշտեց նա, բացի պարտադիր աշխատանքներից, կատարվեցին լրացուցիչ ստուգումներ, և այժմ Հայկական ԱԷԿ -ը պատրաստ է շահագորշման ժամկետի երկարաձգման:

Լայնածավալ աշխատանքներ

Հսկայական աշխատանք է կատարվել Հայկական ԱԷԿ-ի արդիականացման և ծառայության ժամկետի երկարաձգման ծրագրի ընթացքում: 2015 թվականից մոտ $ 250 մլն. գումարի չափով սարքավորումներ են ձեռք բերվել և աշխատանքներ տարվել: Կատարվել է շուրջ 5 հազար միավոր սարքավորման հետազոտություն և արդիականացում, արդիականացվել է ցողացիրի համակարգը, հուսալի սնուցման համակարգը, փոխարինվել են ավտոմատացման և կառավարման համակարգերը, ամբողջությամբ փոխարինվել են մեքենայական դահլիճի սարքավորումները, ինչը թույլ է տվել էլեկտրաէներգիայի արտադրությունը բարձրացնել 10-15% -ով՝ նույն քանակի վառելիքի սպառմամբ:

Արդիականացման աշխատանքներն իրականացնելու համար Ռուսաստանից կայան են ուղարկվել խոշորաչափ սարքավորումներով բեռնված մոտ 150 երկաթուղային վագոն, այդ թվում ՝ ատոմակայանի տուրբինային գեներատորի համար 180 տոննա քաշով ստատոր և ռոտոր, գրեթե 25 մ երկարությամբ գոլորշու տուրբիններ, տրանսֆորմատորներ և այլ խոշոր և ծանր սարքավորումներ:

Հայկական ԱԷԿ-ի համար առաքումներն իրականացվել են ցամաքային տրանսպորտով, ծովով, ինչպես նաև երկաթգծով՝ արդեն ՀԱԷԿ -ում: Բոլոր անհրաժեշտ սարքավորումները հասցնելու համար վերանորոգվեց դեպի ատոմակայան տանող Արմավիր-Արշալույս երկաթուղին:

Այս տարի իրականացվեցին ծրագրի ավարտական աշխատանքներն՝ արդիականացվեց ռեակտորի միջուկի վթարային հովացման համակարգը, վերանորոգվեց միջուկային վառելիքի պահեստային ավազանը:

Միակ բանը, որ հնարավոր չէ արդիականացնել կամ փոխարինել ատոմակայանում, ռեակտորային մարմինն է՝ ատոմակայանի հիմնական անփոխարինելի ըտարրը: Դրա համար կայանում 2020-2021թթ. պատրաստվում էին ռեակտորի մարմնի վերականգնողական թրծմանը:

Ատոմակայան հասցվեց և հավաքվեց երկհարկանի տան բարձրությամբ թրծման սարքավորումն, ռեակտորից բեռնաթափվեց վառելիքն ու սարքավորումները: Թրծումը հնարավորություն տվեց 80-85%-ով իր սկզբնական վիճակին վերադարձնել ռեակտորի մետաղի շահագործման բնութագրերը:

««Ռոսատոմը», որպես համաշխարհային առաջատար, հասկանում է միջուկային էներգիայի արտադրության կարևորությունը Հայաստանի համար: Հետևաբար, մենք մեր կողմից գործադրեցինք բոլոր ջանքերը, որպեսզի արդիականացումն իրականացվի որքան հնարավոր է շուտ և բարձր տեխնիկական մակարդակով», - ասաց «Ռուսատոմ սերվիս» ԲԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովը:

Նա ասաց, որ նախագծին մասնակցել են միջուկային արդյունաբերության առաջատար գիտական ինստիտուտներ ու կազմակերպություններ: «Աշխատանքի ընթացքում մեր ինժեներները միշտ ներկա էին գործարանում, և միայն այս տարի, չնայած խիստ սահմանափակումներին, տեղում աշխատեց 300 ռուս մասնագետ: Ուզում եմ շեշտել, որ մեր համագործակցությունը չի ավարտվում: «Ռոսատոմի» և հայկական ԱԷԿ -ի միջև շարունակաբար իրականացվում է փորձի փոխանակում և տեխնիկական աջակցություն», - ընդգծեց Սալկովը:

Հայկական ԱԷԿ -ի մասին

Հայկական ԱԷԿ -ը Հարավային Կովկասի միակ ատոմակայանն է և արտադրում է Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիայի ավելի քան մեկ երրորդը: Կայանը կարևոր դեր է խաղում Հայաստանի էներգետիկ համակարգի և հանրապետության ողջ սոցիալ-տնտեսական կյանքի զարգացման համար:

Միջուկային էներգետիկայի ոլորտում Ռուսաստանի և Հայաստանի առանցքային նախագիծը Հայկական ԱԷԿ -ի երկրորդ էներգաբլոկի արդիականացման և ծառայության երկարացման նախագիծն է:
Նախագծի գլխավոր կապալառուն «Ռուսատոմ սերվիս» ԲԲԸ ն է, որի հիմնական խնդիրներն են ռեսուրսի վերականգնումը և կայանի շահագորշման ժամկետի երկարացումը, դրա անվտանգության և արդյունավետության մակարդակի բարձրացումը: