Բավ է պառակտվել
14-03-2019 13:56

Հայկական ընկերությունը մտադիր է լուրջ տեղ զբաղեցնել շշալցված ջրի շուկայում ԵԱՏՄ տարածքում

Հայկական “Էյ ընդ էմ ռեյր” ընկերությունը ծրագրում է լուրջ տեղ զբաղեցնել շշալցված ջրի շուկայում ԵԱՏՄ տարածքում, հինգշաբթի օրը կառավարության նիստի ժամանակ ասել է տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Ավագ Ավանեսյանը։

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի օրվա նիստի ժամանակ բավարարել է ներմուծվող հումքի ԱԱՀ գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին “Էյ ընդ էմ ռեյր”ընկերության հայտը։

Ինչպես նշել է փոխնախարարն, օտարերկրյա կապիտալով ընկերությունը գործում է Հայաստանի Կոտայքի մարզում 2011 թվականից։

“Արտադրության մեծ մասն արդեն ազատված է ԱԱՀ-ից, լրացուցիչ արտոնությունը թույլ կտա ընկերությանը մեծացնել արտադրությունը և իրականացնել արտահանման ավելի ակտիվ քաղաքականություն”,- ասել է Ավանեսյանը։

Նա նշել է, որ այսօր շշալցված ջրերի ԵԱՏՄ տարածք արտահանման տեսակետից Հայաստանն 9-10 անգամ զիջում է Վրաստանին, որն անգամ այդ կառույցի անդամ չէ։

Որպես օրինակ նա նշել է, որ 2017 թվականին Հայաստանից ԵԱՏՄ է արտահանվել է 5մլն ԱՄՆ դոլարի շշալցված ջուր, իսկ Վրաստանից՝ 45 մլն դոլարի։

“Էյ ընդ էմ ռեյր” ընկերությունը 1,7 մլրդ․դրամի արտադրություն ունի և պատրաստ է 20-40 անգամ ավելացնել արտահանումը հասցնելով այն մինչև 40մլն դոլար 5 տարվա մեջ՝ կախված ռուսական շուկայում դիրքավորումից”,- ասել է Ավանեսյանը։

Նախատեսվում է ստեղծել 141 աշխատանքային տեղ 422 հազար դրամ միջին աշխատավարձով, ինչը պայմանավորված է նախնական փուլում արտասահմանյան փորձագետների ներգրավման անհրաժեշտությամբ։

“Մենք՝ ինչպես գազավորված, այնպես էլ քաղցրահամ խմելու ջրի ոլորտում արտահանման մեծ ներուժ ունենք։ Ավելին, ընկերությունը պլանավորում է Եվրոպա և արաբական երկրներ արտահանման արտոնագիր ստանալ”,- ասել է Ավանեսյանը։