Հանքամետալուրգիական միջազգային Solway խումբը մարտին հայտարարեց Ռուսաստանից հեռանալու մասին։
Նրա ակտիվների՝ Անդրբայկալիայի Կլյուչևսկոյե հանքավայրի հողաշեջում ոսկու արդյունահանման նախագծի և Կուրիլյան կղզիներում ոսկու և արծաթի արդյունահանման գործող ձեռնարկության նոր սեփականատեր է դարձել նորաստեղծ հայկական ընկերությունը, հայտնում է Ինտերֆաքսը։
Ինչպես հետևում է Իրավաբանական անձանց միասնական պետական ռեգիստրի տվյալներից՝ նախկինում Solway-ին պատկանող «Ժելտուգինսկի ՀԱԸ»-ն (նախագծի օպերատոր Անդրբայկալիայում) և «Կուրիլգեո»-ն այժմ պատկանում են Հայաստանի «Ֆար Իստ Գոլդ» ընկերությանը։ Իրավաբանական անձանց միասնական պետական ռեգիստրում հունիսի 1-ին և 10-ին կատարվել են համապատասխան փոփոխություններ։ Հայաստանի արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համաձայն՝ «Ֆար Իստ Գոլդ»-ը գրանցվել է 2022 թվականի ապրիլի 4-ին։
«Կուրիլգեո»-ի և «Ժելտուգինսկի ՀԱԸ»-ի համատեղ մամուլի ծառայությունը «Ինտերֆաքս»-ին հաստատել է սեփականատիրոջ փոփոխության փաստը։
«Ընկերությունները շարունակում են աշխատել նախկինի պես, ռիսկերը գնահատված և կանխատեսված են, սեփականատիրոջ փոփոխությունը չի ազդի նախագծերի իրականացման վրա»,- վստահեցրել են մամուլի ծառայությունից։
Ըստ Ռուսաստանի ոսկի արտադրողների միության՝ «Կուրիլգեո» 2021 թվականի վերջին հայտնվել է Ռուսաստանի ոսկուհանքարդյունահանողների լավագույն 35 -ի շարքը՝ 1,23 տոննա ոսկի արտադրությամբ։ Ընկերության հիմնական ակտիվը Ուրուպ կղզում գտնվող Այնսկոյե հանքավայրն է, որը ներառում է ոսկու և արծաթի մի քանի հանքավայրեր:
12,1 տոննա ոսկու և 11,7 տոննա արծաթի պաշարներով Կլյուչևսկոյի հողաշեջի նախագիծը գտնվում է շինարարության փուլում։ Նախատեսվում է, որ այն շահագործման կհանձնվի 2023 թվականի չորրորդ եռամսյակում, համալիրի տարեկան հզորությունը կկազմի 2 մլն տոննա հանքաքար։ Ինչպես հաղորդվում է, «Ժելտուգինսկի ՀԱԸ»-ը նախատեսում է մոտ 3,2 միլիարդ ռուբլի ներդնել նախագծում։
Մարտի սկզբին Solway-ը հայտնեց, որ «չնայած Ռուսաստանում սահմանափակ ներդրումների և գործառնական գործունեությանը՝ դուրս է գալիս իր նախագծերից»:
Solway-ի հիմնական արտադրական ակտիվները գտնվում են Մակեդոնիայում, Գվատեմալայում, Ինդոնեզիայում, Արգենտինայում և Ուկրաինայում, կենտրոնակայանը՝ Շվեյցարիայում: