Բավ է պառակտվել
04-10-2018 14:28

Հայկական հողը շատ նպաստավոր է բամբակաբուծության համար

Վերջին 30 տարվա ընթացքում առաջին անգամ Հայաստանի Արմավիրի մարզում սկսել են բամբակ աճեցնել։ Այս մասին տեղեկացվել է Facebook սոցիալական ցանցում Հայաստանի կառավարության պաշտոնական էջին։

Արմավիրի մարզում բամբակաբուծության վերականգնման նախաձեռնությունը, որի շնորհիվ մոտ 300 նոր աշխատատեղ կբացվի, պատկանում է գործարար Գագիկ Խաչատրյանին։ Ձեռներեցը մասնագետներ է հրավիրել Տաջիկիստանից, քանի որ այդ երկիրը հայտնի է բամբակի աճեցման իր մշակույթով։ Տաջիկ մասնագետ Հարիլո Աբդիլովն ասել է, որ տպավորված է հայկական հողի բերրիությամբ։

“Հայաստանում դաշտերը շատ նպաստավոր են բամբակ աճեցնելու համար, այստեղ ես հեկտարից երկու անգամ շատ բամբակ եմ, ստանում, քան Տաջիկստանում”,- նշել է Աբդիլովը։

Նախորդ դարի 20-30-ական թվականներին բամբակենու շատ դաշտեր կային Արաքս գետի հովիտներում․այն զբաղեցնում էր դաշտավայրի ընդհանուր ցանքատարածքների ավելի քան 4%-ը։ Այն ժամանակ Արմավիր քաղաքում բամբակազտիչ գործարան էր գործում։ 30-ական թվականների վերջից բամբակենու ցանքատարածքներն սկսեցին կրճատվել, իսկ 60-ականներին իրենց տեղն ամբողջությամբ զիջեցին խաղողի այգիներին։