Բավ է պառակտվել
26-12-2019 18:48

Հայաստանի մաքսատներում Ամանօրի տոնական օրերին սահմանվել է հերթապահություն

Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեն Ամանորի կապակցությամբ առանձին ստորաբաժանումներում ոչ աշխատանքային և տոնական օրերին սահմանել է հերթապահություն:

ՊԵԿ Դավիթ Անանյանի հրամանով արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձեւակերպումներն անխափան իրականացնելու նպատակով 2019թ. դեկտեմբերի 28-ին, 2020թ. հունվարի 3-ից 7-ը՝ ժամը 11.00-ից մինչեւ 15.00-ն սահմանվել է հերթապահություն:

Մասնավորապես, հերթապահություն սահմանվել է ՊԵԿ մաքսատուն-վարչություններում, մաքսանենգության դեմ պայքարի, մաքսային հսկողության, հետաքննության և օպերատիվ- հետախուզության, տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություններում և քարտուղարությունում։

Հյուսիսային մաքսատուն-վարչությունը կաշխատի նաև 2019 թվականի դեկտեմբերի 31-ին, ժամը 09.00-ից մինչեւ 21.00-ն:

ՊԵԿ նախագահի հրամանով մաքսանենգության դեմ պայքարի վարչության, մաքսատուն-վարչությունների, սահմանային մաքսային կետերի կողմից սահմանային մաքսային մարմիններում կիրականացվի ուժեղացված հսկողություն: