Բավ է պառակտվել
12-01-2021 23:46

Հայ սպառողները ստիպված կլինեն օգտագործել ավելի թանկ էլեկտրականություն. փոխնախարար

Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունն ունեցել է 112,5 մեգավատ հզորությամբ ՀԷԿ-երի կորուստ:
Այս մասին Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը:
«Արցախի Հանրապետությունում մինչ պատերազմը եղել են 187,5 մեգավատ հզորությամբ ՀԷԿ-եր, պատերազմի արդյունքում մնացել են 75 մեգավատ: Կորուստը եղել է 112,5 մեգավատ տրվածքային հզորություն: Այդ թվի մեջ մտնում են Սարսանգի ՀԷԿ-ը` 4 ՀԷԿ-եր` 12-13 մեգավատ հզորությամբ և մեկ` 12-մեգավատանոց ՀԷԿ»,- ասաց Վարդանյանը:
Վարդանյանը նշեց, որ հայ սպառողներն այսուհետև ստիպված կլինեն օգտագործել ավելի թանկարժեք էլեկտրականություն, որն արտադրվում է Հայաստանի ներքին ռեսուրսների հաշվին:
Նրա խոսքով՝ 2021 թվականին նախատեսված էր Արցախից Հայաստանի Հանրապետություն ներկրել 30 մլն կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա։
Պատերազմից հետո ձևավորված էներգետիկ բալանսով այդ էլեկտրաէներգիան կփոխարինվի ՀՀ ներքին ռեսուրսների հաշվին՝ հիմնականում ջերմաէլեկտրակայաններում արտադրվող էլեկտաէներգիայով, որն ավելի թանկ է լինելու, քան Արցախից ներկրվող էլեկտրաէներգիան։

«Արցախից ներկրվող էլեկտրաէներգիան հավասարազոր էր Հայաստանում փոքր ՀԷԿ-երում արտադրվող էլեկտրաէներգիայի գնին, գումարած 7 տոկոս տեղափոխման և կորոստի ծախսերի համար»,֊ասաց փոխնախարարը:

Անդրադառնալով Ատոմակայանի վերանորոգման աշխատանքներին փոխնախարարը տեղեկացրեց, որ Հայկական ԱԷԿ–ի վերանորոգման վրա աշխատող ռուսական ընկերություններն անխոչընդոտ շարունակում են աշխատել։
Նա հիշեցրեց, որ Ռուսաստանի կառավարությունից Մեծամորի ԱԷԿ–ի վերանորոգման համար հատկացված վարկը 270 մլն դոլար էր, դրամաշնոորհները` ևս 30 մլն։ 300 մլն դոլար ընդհանուր գումարից հայկական կողմը ծախսել է շուրջ 190 միլիոնը։ 2019 թվականի դեկտեմբերին սպառվել է վարկի օգտագործման ժամկետը, սակայն այն երկարացնել չի հաջողվել։
Նշենք, որ ԱԷԿ–ի կապիտալ վերանորոգման համար վարկը վերցվել էր 2014 թվականին, աշխատանքները նախատեսվում էր ավարտել մինչև 2019 թվականի վերջ։
Իսկ ինչը խոչընդոտ հանդիսացավ ծրագրերն իրականացնելու համար` փոխնախարարն ընդգծեց, որ կառավարման առումով այստեղ պատճառներ փնտրել պետք չէ։

2018 թվականի ամռանը աշխատանքների 80%–ը կատարված չէին։ Սակայն, Վարդանյանի խոսքով, այստեղ հարկ աչկա մեղադրելու նախկին իշխանություններին` ուշացումները պայմանավորված էին զուտ տեխնիկական պատճառներով։

Արմինե Գևորգյան