Բավ է պառակտվել
29-11-2016 16:57

Հայ փորձագետը անվանել է ԵՏՄ բարդ տնտեսական իրավիճակի հիմնական պատճառները

Հայաստանի Գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախագահ Գագիկ Մակարյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ թվարկել է ԵՏՄ անդամ պետությունների բարդ տնտեսական իրավիճակի հիմնական պատճառները:

Ըստ նրա, հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ գրեթե բոլոր հետխորհրդային երկրները վարակված են նույն «վիրուսով», որոնք բիզնես միջավայրը անառողջ են դարձնում:

«Դա նախ և առաջ, կոռուպցիան է, արտադրողականության ցածր մակարդակը, հնացած տեխնոլոգիաներն ու սարքավորումները, անարդյունավետ կառավարումը և իհարկե, անբարեխիղճ մրցակցությունը», - ասել է Մակարյանը:

Ըստ նրա, Հայաստանի ներքին շուկայի իրավիճակը շատ չի տարբերվում Եվրասիական տարածաշրջանի երկրներում տիրող իրավիճակից:

«Գուցե (մեզ մոտ) իրավիճակը մի փոքր ավելի լավ է քան Ռուսաստանում և Ղազախստանում: Սակայն նույն իրավիճակը նաև հարևան Վրաստանում է, չնայած այն հանգամանքին, որ այն ձգտում է եվրաինտեգրմանը», - ասաց Մակարյանը:

Ըստ ԵԱԶԲ գլխավոր խմբի տնտեսագետների կողմից պատրաստված «Մակրոտնտեսական վերանայման» հոկտեմբերյան տվյալների Հայաստանում 2016 թ. առաջին կիսամյակում արձանագրվել է ՀՆԱ-ի աճ 2,8% -ով: Ըստ ԵՏՀ-ի տվյալների, Ղազախստանի ՀՆԱ-ն հաշվետու ժամանակահատվածում աճել է 0,1% -ով, Ռուսաստանում 0,9% -ով անկում է գրանցվել, Բելառուսում` 2,5% աճ , Ղրղզստանում `2.3%: