Բավ է պառակտվել
02-07-2021 10:03

Հայաստանի կարգավորիչը նշել է, թե որ ապրանքատեսակների գներն են նվազել

Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական ​​հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) հրապարակել է մի շարք առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների գների մոնիթորինգի արդյունքները 2020 թվականի հունիսից մինչև 2021 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածի կտրվածքով։

Ինչպես նշվում է հրապարակման մեջ, վերջին շաբաթներին նկատվում է շաքարավազի, ձեթի, կարագի և ալյուրի գների որոշակի նվազում։

Այսպես, ըստ մոնիթորինգի տվյալների, եթե 2020-ի հունիսի վերջին 1կգ շաքարավազի գինը 255 դրամ էր, 2021-ի մայիսին այն հասավ ամենաբարձր` 385 դրամի նշագծին, իսկ հունիսի վերջին սկսեց նվազել և կազմեց 370 դրամ 1 կգ-ի համար:

2020-ի հունիսին մեկ կիլոգրամ ալյուրն արժեր 270 դրամ, 2020-ի դեկտեմբերից մինչև 2021-ի մայիս ընկած ժամանակահատվածում գինն աճեց, հասնելով 315 դրամի և գրեթե չփոփոխվեց, բայց հունիսի վերջին արդեն նվազեց մինչև 290 դրամ 1կգ համար:

Մոնիթորինգի տվյալների համաձայն նվազել են նաև կարագի և ձեթի որոշ տեսակների գները։ Մասնավորապես, 2020 թվականի հունիսին 1կգ կարագն արժեր 3580 դրամ, 2021 թվականի մայիսին գինը բարձրացավ մինչև 4410 դրամ, իսկ հունիսին իջավ մինչև 4380 դրամ մեկ կիլոգրամի համար: Արևածաղկի ձեթի 1 լիտրը 2020-ի հունիսին արժեր 670 դրամ, 2021-ի ապրիլ-մայիս ամիսներին գինը բարձրացավ մինչև 1330 դրամ, իսկ հունիսին մի փոքր նվազեց, կազմելով 1190 դրամ 1 լիտրի համար։ ($ 1 - 495.84 դրամ):