Բավ է պառակտվել
06-10-2015 13:55

Հայկական չիրը պետք է բրենդ դառնա. Ս. Աբովյան

Չրերի արտադրությունը Հայաստանում բավական հին պատմություն ունի: Դեռևս 4-րդ դարի հիշատակումներում է ասվում, որ հայերը մրգերից չրեր էին պատրաստում:
Չորացրած մթերք արտադրողների ասոցիացիայի նախագահ՝ Սանդրո Աբովյանը այսօր խոսելով տվյալ ոլորտի զարգացման հեռանկարների մասին, ասաց.
«2000-ական թվականներից Հայաստանում իրացվում էր մինչև 300 տոննա չիր, որի 80%-ը ներկրվում էր: Այսօր իրացվում է արդեն 1000 տոննա չիր, սակայն դրա չնչին մասն է տեղական արտադրության: Ներմուծում են հիմնականում այն ընկերությունները, որոնք օգտագործում են չրերը վերամշակման՝ կոնֆետներ և խմորեղեններ պատրաստելու մեջ:
Բանախոսը նշեց, որ անցած տարի Հայաստանից արտահանվել է հինգ տոննա չիր:
Ինչ վերաբերվում է ոլորտի խնդիրներին, ապա Ս. Աբովյանը ասաց, որ Հայաստանում արտադրված չրերը թանկ են արժենում, դրանց ինքնարժեքը բարձր է լինում.
«Հիմնականում շալախ կոչվող տեսակի ծիրան են չորացնում: Չկա սորտափորձարկման ինստիտուտ, որը կկարողանար հետազոտել և ստանալ այնպիսի սորտի ծիրաններ, որոնք առավել հարմար կլինեին չորացնելու համար» :
Բանախոսը ասաց, որ Թուրքիան այսօր ունի ծիրանի ինստիտուտ, որը ուսումնասիրում և որոշում է չրարտադրության համար ավելի հարմար տեսակները: Եվ չնայած դրան հայկական չրերի որակը միանգամայն վելի բարձր է:
«Պետք է բոլորը ճանաչեն հայկական չրերի բրենդը, մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ, գովազդենք մեր չիրը, որպեսզի գնորդնեդրը իմանան, որ չնայած մեր չրերի արժեքը բարձր է՝ որակը ևս բարձր է»,- նշեց բանախոսը:

Մարինե Բարսեղյան