Բավ է պառակտվել
01-04-2022 12:21

Հայկական գինին կարող է զբաղեցնել արևմտյանի տեղը ռուսական շուկայում

Սահմանափակումների և մատակարարումների ուշացման պայմաններում ռուսաստանցիները կարող են փոխարինել սովորական դարձած իտալական, իսպանական կամ ֆրանսիական գինիները հայրենական, ինչպես նաև Հայաստանից, Հունաստանից, Չիլիից, Արգենտինայից, Թուրքիայից և Սերբիայից ներկրվող արտադրանքով, ասել է ՌԻԱ-Նովոստիին գինիների առևտրով զբաղվող Ֆորթ ընկերության ներկրումների հարցերով տնօրեն Դարյա Սոլոգուբը։

Փորձագետի խոսքով, վերջին հինգ տարիներին հայկական գինիների որակը զգալիորեն լավացել է։ Սակայն Հայաստանում բարձրորակ գինիների արտադրությունը դեռ արհեստագործական բնույթ է կրում։ Բացի այդ, մի քանի տարի առաջ թուրքական գինիները սկսեցին ժողովրդականություն վայելել բազմաթիվ ռուս ռեստորատորների կողմից տարածաշրջանի հանգստավայրերում ափամերձ ձեռնարկությունների բացման ֆոնին։

Բացի այդ, Ռուսաստանում սպառողներին կարող է դուր գալ սերբ գինեգործների ստեղծագործական մոտեցումը շշերի արտաքին ձևավորմանը և վառ անվանումներին, ասում է Սոլոգուբը։ Սերբական գինիները դեռ շատ ավելի թանկ են եվրոպականներից, սակայն շուկայում իրավիճակը արագ հավասարակշռվում է, նշել է նա։

Ներկայումս Չիլին և Արգենտինան նույնպես հնարավորություն ունեն իրենց տեղը զբաղեցնել ռուսական շուկայում, կարծում է փորձագետը։ Ոճային առումով այս տարածաշրջանների գինիները համաշխարհային գինեգործության մեջ ամենատարածվածների կատեգորիայի մեջ՝ Pinot Noir, Albariño, Sauvignon Blanc, ինչպես նաև բնական ոճով գինիներ (առանց ծծմբի ավելացման):

Նեբյոլո տեսակի շատ սիրահարների համար հաճելի անակնկալ կարող է դառնալ հունական արտադրության գինով փոխարինելու հնարավորությունը, հավելել է նա:

«Եթե խոսենք թունդ ալկոհոլի մասին, ապա շուկա ակտիվորեն կմտնեն Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Ասիայի արհեստագործական արտադրողները: Սպառողներին հետաքրքիր կլինի համտեսել վիսկին Շվեդիայից, ռոմը՝ Դանիայից կամ ջինը՝ Իսլանդիայից», - եզրափակել է Սոլոգուբը։