Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի փոխնախագահ Բորիս Խառատյանը տեղեկացրեց, որ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիային աշխատողները (արհմիության անդամ) հիմնականում դիմում են վնասի հատուցման, աշխատանքային պայմանագրի, արձակուրդ հետ կապված հարցերով:
«Եթե պարզվում է, որ, իրոք, աշխատողի իրավունքները խախտվել են, դիմում ենք գործատուին՝ փոփոխություններ կատարելու համար: Իսկ եթե գործատուն չի համաձայնվում՝ ասելով, թե իր գործն է, ինչպես ցանկանում, այնպես անում է, մենք օգնում ենք աշխատողին դիմել դատարան»-մանրամասնեց բանախոսը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Պարոն Խառատյանն անրադառնալով Կուտակային կենսաթոշակային համակարգին նծեց, որ իրենք դեռ 2010 թվականից են բարձրաձայնում, որ նման համակարգի կիրառումը ժամանակավրեպ է:
«Մեզ մոտ միջին աշխատավարձը 150-160 հազար դրամ է կազմում, իսկ պարտադիր կուտակային համակարգը կարող է արդյունավետ գործել, եթե աշխատողն ունի ավել գումար, կարող է բավարարել իր ու ընտանիքի պահանջները, իսկ ավելացված գումարը կուտակել»,- ընդգծեց նա:
«Սոցիալական համագործակցությունը հզոր գործիք է, որպեսզի սոցիալական արդարություն լինի, սոցիալական արդարությունը վերականգնվի»,-ասաց ասուլիսին մասնակից Հայաստանի գործատուների հանրապետական միության սոցիալական գործընկերության հարցերով փորձագետ Շուշանիկ Բարսեղյանը: Վերջինս նաև իրենց միության անունից նծեց, որ ըստ իրենց համոզման Հայաստանում տնտեսությունը, գործարարությունը կզարգանա, եթե զարգանա փոքր և միջին բիզնեսը: