Բավ է պառակտվել
06-12-2016 17:27

«Armenia» ավիաընկերությունը գործարկում է Երևան-Վորոնեժ առաջին չվերթը

«Armenia» ավիաընկերությունը դեկտեմբերի 16-ին գործարկում է Երևան-Վորոնեժ առաջին չվերթը:

Ինչպես հաղորդում է ավիաընկերության մամուլի ծառայությունը, չվերթի ավիատոմսերի արժեքը մեկ ուղղության համար սկսվում է 49 եվրոյից (մոտ 25 հազար դրամ): Ինչպես ավելի վաղ հայտնել է Վորոնեժի օդանավակայանի մամուլի ծառայությունը, չվերթերն իրականացվելու են «Boeing 737-500» օդանավերով` շաբաթը երկու անգամ` երեքշաբթի և ուրբաթ: Չվերթի տևողությունն է 2 ժամ 10 րոպե:

Երևանից օդանավը մեկնելու է 17:30-ին, իսկ Վորոնեժում վայրէջք կկատարի 18:40: Վորոնեժից ինքնաթիռը կթռչի 19:40, իսկ 22:50 կլինի արդեն Երևանում:

«Armenia» ավիաընկերությունը նախատեսում էր այդ երթուղով կանոնավոր չվերթեր կազմակերպել դեռևս հոկտեմբերին, սակայն փաստաթղթային համաձայնեցման համար ուղևորափոխադրողին ավելի շատ ժամանակ պահանջվեց, քան ենթադրվում էր:

«Armenia» ավիաընկերության հիմնադիրներն են Աշոտ Թորոսյանը (բաժնետոմսերի 51%), Թամազ Գաիաշվիլին (25%) և Ռոբերտ Հովհաննիսյանը (24%)։ Գաիաշվիլին վրացական «Airzena» ավիաընկերության հիմնադիրն է և ընկերության Տնօրենների խորհրդի նախկին նախագահը, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը նրա նախկին տեղակալն է։