Բավ է պառակտվել
01-08-2019 14:01

Ավտոմաքսատունը կտեղափոխվի Գյումրի

Կառավարությունն այսօր հավանություն է տվել ավտոմաքսատունը Երևանից Գյումրի տեղափոխելու նախագծին:
Մաքսատան ստեղծման համար հատկացվելու է Գյումրիում պաշտպանության նախարարության ենթակայության ներքո գտնվող 21.5 հեկտար մակերեսով տարածքը: Գյումրիում այս կենտրոնի ստեղծման համար անհրաժեշտ է լինելու 181 միլիոն դրամ։ 
«Սպասվում է մեքենաների ներկրման աննախադեպ մեծ ծավալ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից, այդ պատճառով շատ հրատապ և շատ արագ ձեռնարկել ենք այս նախագիծը: Այս տարվա հունվարի 1-ից մինչև հուլիսի 31-ը ներկրվել է 68 հազար ավտոմեքենա, իսկ նախորդ ամբողջ տարվա ընթացքում ներկրվել էր 67 հազար մեքենա»,- նշել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Ավտոմաքսատունը Երեւանից Գյումրի տեղափոխելու վերաբերյալ հանձնարարականը վարչապետ Նիկոլ Փաշինյանը տվել էր դեռ ապրիլի 9-ին ՝ Նորագավիթի ավտոմաքսատուն այցից հետո:

 

Արմինե Գևորգյան