Բավ է պառակտվել
19-02-2014 14:25

՛՛ՀայՌուսգազարդը՛՛ պնդում է, որ գազը որոկյալ է, իսկ բնակիչները շարունակում են բողոքել

Այսօր, լարգորղների հետ հանդիպմանը, ՛՛Սպառողների միություն՛՛ ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանն անրադարձավ գազի որակին: Նա նշեց, որ գազի որակի ստուգումը պետք է արտերկրում անցկացվի:

«Արդյունքը բերել են: Ցավոք այն անգլերեն է: Սա «ՀայՌուսգազարդ»-ին վայել չէ»,- ասաց Արմեն Պողոսյանը՝ շարունակելով, թե ըստ այդ արդյունքների, գազի կալորիականությունը 8200 է, որն էլ նորմի մեջ է:

Պողոսյանը նշեց, որ իրենք երկու առաջարկ են արել «ՀայՌուսգազարդ»-ին. Առաջին, որ ապահովվի այդ չափումները, առանց բնակիչներին նախազգուշացնելու, և երկրորդ՝ նույն գազը նույն բալոնով տեղափոխել այլ երկիր և այնտեղ չափումներ անել:

Արմեն Պողոսյանը տեղեկացրեց, որ երկրորդ պայմանին «ՀայՌուսԳազարդ»-ը չի համաձայնել՝ պատճառաբանելով, թե դա լուրջ ծախսերի հետ է կապված:

Հիշեցնենք, որ գազի որակի վերաբերյալ առաջացած բողոքներին ընդառաջ գնալով մի շարք հասարակական կազմակերպություններ «ՀայՌուսԳազարդ»-ի հետ համատեղ օրերս պատահականության սկզբունքով շարժական լաբորատորիան այցելեց ինչ–որ բնակարան, որտեղ չափվեց գազի կալորիականությունը։

Այն դիտարկմանը, թե արդյոք անտեղի՞ են բնակիչենրի դժգոհությունները, «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Կարեն Չիլինգարյանն ասաց, թե համաձայն է, որ գազը թանկացել է, աննախադեպ ցուրտ ձմեռ էր, բայց չի կարծում, թե գազին ազոտ, օդ կամ որևէ այլ բան են խառնում:

Արմեն Պողոսյանը վերջում հավելեց, որ «ՀայՌուսԳազարդ»-ի ստուգման արդյունքներին վստահում է, սակայն քանի որ բնակիչների շրջանում դժգոհությունները շարունակվում են, ուստի պնդում են, թե պետք է լաբորատոր քննություն իրականացվի այլ՝ չեզոք գոտում: