Բավ է պառակտվել
05-09-2019 15:40

Այս պահի դրությամբ եկամուտները հայտարարագրել է շոու-բիզնեսի շուրջ 5 ներկայացուցիչ. ՊԵԿ նախագահ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը ծիծաղելի համարեց այն խոսակցությունները ,որ «Ձյունիկ սառնարան» և «Վեգա» ընկերություններում հրդեհները դիտավորությամբ են եղել, քանի որ ռիսկային խմբում են եղել: Անանյանը նշեց,որ ռիսկային գնահատված կազմակերպությունների ցանկը 900 է, ու ինքը բառացի չի հիշում թե որ ընկերություններն են:
<<Դա ծիծաղելի վարկած է և չգիտեմ՝ մարդիկ երևի պարապ են, մտածում են՝ այդպիսի վարկածներով հանրությանը զվարճացնեն»,-ասաց Անանյանը: Եվ կրկին հարցադրում եղավ շոուբիզնեսի ներկայացուցիչների հայտարարագրերի մասին: Անանյանը ասաց,որ այս պահի դրությամբ եկամուտները հայտարարագրել է շոու-բիզնեսի շուրջ 5 ներկայացուցիչ:
«Հայտնի շուրջ 9 անձի վերջերս ներկայացվել է կոնկրետ նամակ, որտեղ գրված են այն միջոցառումները, որոնց նրանք մասնակցել են ու երևի թե՝ եկամուտ են ստացել: Բայց մեր տեղեկատվական բազայում առկա ինֆորմացիայի հիման վրա նրանք, ըստ էության, 2018-ին ոչ աշխատավարձ են ստացել, ոչ որևէ կազմակերպության աշխատակից են եղել, ոչ դիվիդենտ են ստացել, ոչ էլ հանդես են եկել որպես անհատ ձեռնարկատեր: Մենք նամակով հորդորեցինք իրենց գալ ու հայտարարագրել եկամուտները»,-ասաց նա:
Անանյանը հրաժարվեց անուններ հրապարկել՝ նշելով միայն, որ եղել են հորդորներ ներկայացնել հայտարարագրերը, մինչդեռ դրանք չստանալուց հետո ՊԵԿ-ը վերջին նամակն է ուղարկել շոու բիզնեսի ներկայացուցիչներին, իսկ եթե այս նամակն էլ մնա անպատասխան, ապա ՊԵԿ նախագահը պնդեց՝ ՊԵԿ-ի կողմից նախնական հաշվարկ կիրականացվի ու կփոխանցվի քննչականին, որն էլ կորոշի, թե ինչ պատասխանատվության նրանք պիտի ենթարկվեն:

 

Արմինե Գևորգյան