Բավ է պառակտվել
14-10-2021 13:04

Ադրբեջանը նախատեսում ավելացնել գազի մատակարարման ծավալները Թուրքիա և Եվրոպա

Ադրբեջանը 2022 թվականին նախատեսում է ավելացնել գազի մատակարարումը դեպի Եվրոպա և Թուրքիա՝ հասցնելով դրանց ծավալը մինչև 16 միլիարդ խորանարդ մետրի։ Այս մասին ասել թ լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի Էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը «Ռուսական էներգետիկական շաբաթ» ֆորումի ժամանակ։

«Մենք գազ ենք մատակարարում Թուրքիային եվրոպական ուղղությամբ: Հարավային գազային միջանցքի համար նախատեսել ենք տարեկան 16 մլրդ. խմ: Ամբողջ ծավալով գազի արտահանումը Թուրքիա և Եվրոպա կլինի հաջորդ տարի․ 6 միլիարդ ՝ Թուրքիա և 10 միլիարդ՝ Եվրոպա», - ասել է նա:

Ադրբեջանը նաև պայմանավորվել է 2023 թվականից Թուրքիա լրացուցիչ գազի մատակարարումների վերաբերյալ` 3.5 միլիարդ խորանարդ մետրի չափով, հայտնել է Շահբազովը:

«Առաջիկա տարիներին նոր պայմանագրով, ի հավելումն 6 միլիարդի [Թուրքիա] կմատակարարենք լրացուցիչ շուրջ 3,5 մլրդ [խ․մ ]։ Արդեն պայմանավորվել էինք, որ առաջին փուլում լրացուցիչ 3,5 միլիարդ կմատակարարենք, հավանաբար՝ 2023 թվականին», - ասել է նախարարը:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը ծրագրում է ԵՄ -ի հետ աշխատել Եվրոպա գազի մատակարարումների աշխարհագրությունը ընդլայնելու համար:

Ֆորումի մասին

«Ռուսական էներգետիկական շաբաթ» միջազգային ֆորումը քննարկումների հարթակ է Ռուսաստանում, որի նպատակն է քննարկել համաշխարհային վառելիքաէներգետիկ համալիրի զարգացման մարտահրավերներն ու հեռանկարները: Այս տարի համաժողովն անցկացվում է մոսկովյան Մանեժում հոկտեմբերի 13-15-ը:

Ընդհանուր առմամբ, ֆորումը կներառի ավելի քան 30 բիզնես միջացառում, որին կմասնակցեն վառելիքաէներգետիկ համալիրի տարբեր ոլորտների ավելի քան 200 ընկերության ղեկավարներ: Ֆորումի շրջանակներում տեղի կունենա նաև «Գլոբալ էներգիա» մրցանակի դափնեկիրների պարգևատրման արարողությունը: Ավանդույթի համաձայն, հոկտեմբերի 15 -ին ֆորումի ծրագիրը կեզրափակի երիտասարդության օրը: