Բավ է պառակտվել
09-04-2020 12:12

Հայաստանի բանկերը շուրջ 290 հազար քաղաքացիների տվել են վարկային արձակուրդ.վարչապետ

Հակաճգնաժամային 9 միջոցառումներն արդեն հերթով սկսում են գործել,- կառավարության նիստում տեղեկացրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ նրա, այժմ հակաճգնաժամային միջոցառումների համար արդեն բաշխվել է 3 միլիարդ 670 միլիոն դրամ։
«Այս թիվը մեր նախատեսածի 10-ը տոկոսից էլ պակաս է։ Նկատի ունեմ՝ ընթացքում կլրացվի։ Կառավարությունն արդեն հրապարակել է այն էլեկտրոնային պատուհանը, որով քաղաքացիները կարող են ստուգել՝ արդյոք տվյալ սոցիալական ծրագրերի շահառո՞ւ են, թե՞ ոչ։ Այս օրերին բազմաթիվ շահառուներ իրենց անունները չեն գտել, բայց ուզում եմ ասել, որ ամենօրյա ռեժիմով մենք թարմացնում ենք տվյալները։ Ամենաուշը հաջորդ շաբաթվա սկզբին կամբողջանա, և աջակցության փաթեթները հասանելի կլինեն բոլոր շահառու քաղաքացիներին»,-ասաց վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ այսօրվա դրությամբ Հայաստանի բանկերը շուրջ 290 հազար քաղաքացիների տվել են վարկային արձակուրդ՝ 9,3 միլիարդ դրամի չափով։ Իսկ վարկային արձակուրդ է տրվել նաև 5300 իրավաբանական անձի՝ 15,4 միլիարդ դրամի չափով։
«Այս որոշումները կայացվել են Կառավարության կողմից առանց որևէ վարչական ներգործության։ Սա նշանակում է, որ համակարգը վստահություն ունի Կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային քաղաքականության նկատմամբ, և սրա մասին վկայում է նաև շուկայում տեղի ունեցող գործընթացները։
Նրա խոսքով՝ կառավարությանը բազմաթիվ առաջարկներ են անում, թե ինչ անել։
«Այդ առաջարկների հեղեղից գլխապտույտ կարելի է ստանալ, ես ուզում եմ ընդգծել, որ մենք ամենօրյա ռեժիմով աշխատում ենք, կառավարությունը հստակ ռազմավարություն ունի, թե ինչպես է հաղթահարել ճգնաժամը, իհարկե, մենք կլսենք բոլորին, բայց մեր քայլերը տեղավորվելու են մեր ռազմավարության մեջ», - ասաց Փաշինյանը։

 

 

Արմինե Գևորգյան