Բավ է պառակտվել
27-11-2018 14:32

Բելառուսը չի աջակցի ԵԱՏՄ-ում գործող ներմուծման մաքսատուրքերի ժամկետի երկարաձգմանը․Լուկաշենկո

Բելառուսը չի աջակցի ներմուծման մաքսատուրքերի գումարի տեղաբաշխման գործող նորմատիվների ժամկետի հերթական երկարաձգման առաջարկին: Այս մասին այսօր հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Եվրասիական տնտեսական միության անդամ-երկրների հանդիպան ժամանակ։ “Ներմուծման մաքսատուրքերի բաշխման նորմատիվների հաշվարկի հարցը դեռևս բաց է: Այս թեման քննարկվել է մայիսի 14-ին Սոչիում Գերագույն խորհրդի նիստում: Պետությունների ղեկավարները համաձայնել են, որ ֆինանսների նախարարներն, այնուհետև՝ դուք մինչև դեկտեմբեր կաշխատեք մաքսատուրքերի բաշխման մեթոդաբանության վրա և կզեկուցեք արդյունքները: Գործող նորմատիվների ժամկետի հերթական երկարաձգման առաջարկը (մենք այդ մասին հաճախ խոսում ենք, արդարացորեն նշում ենք՝ ելնելով արդեն ունեցած փորձից) Բելառուսին բացարձակապես ձեռնտու չէ։ Իհարկե, մենք, ինչպես տեղեկացնում է ինձ մեր կառավարությունը, չենք կարող աջակցել”,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն: Պետության ղեկավարը պարզաբանել է, որ հակառակ դեպքում Բելառուսն անմիջապես կհայտնվի անհավասար պայմաններում: Հետևաբար, նրա կարծիքով, անհրաժեշտ է բոլոր ջանքերը գործադրել արդար որոշում կայացնելու համար: “Այն բոլորի համար հասկանալի է։ Եվ այստեղ, հավանաբար, պետք է ավելի քիչ քաղաքականություն լինի և ավելի շատ տնտեսություն», - համոզված է նախագահ Լուկաշենկոն:

Հիշեցնենք, որ համաձայն 2017 թվականի ապրիլի 11-ին Մոսկվայում ստորագրված ԵԱՏՄ Պայմանագրին Ղրղզստանի միանալու համաձայնագրի մեջ փոփոխություններ մտցնելու արձանագրրության որոշվել էին ներմուծման մաքսատուրքերի գումարի տեղաբաշխման նորմատիվները Միության յուրաքանչյուր անդամ-երկրի համար: Դրանք հաստատվել էին հետևյալ չափերով. Հայաստան՝ 1,22 տոկոս, Բելառուս՝ 4,56 տոկոս, Ղազախստան՝ 7,055 տոկոս, Ղրղզաստան՝ 1,9 տոկոս, Ռուսաստան՝ 85,265 տոկոս: 2018-ի մայիսի 14-ին Սոչիում ստորագրված ևս մեկ արձանագրությամբ գործող նորմատիվների կիրառման ժամկետը երկարաձգվել էր մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը:
ԵԱՏՄ-ին Ղրղզստանի միանաու ժամանակ անհրաժեշտ վիճակագրական տեղեկությունների բացակայության պատճառով ներմուծման մաքսատուրքերի տեղաբաշխման նորմատիվները ժամանակավորապես էին հաստատվել՝ մինչև 2018 թվականի օգոստոս: Սակայն այս ժամկետում երկրների պատկան մարմինները չեն կարողացել համաձայնության հասնել, քանի որ, ինչպես և նախկինում, Ղրղզստանի վերաբերյալ վիճակագրական տեղեկություններ չեն եղել: Այդ պատճառով երկրների ղեկավարները համաձայնել են հաստատված նորմատիվների ժամկետը երկարաձգել մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը: