Բավ է պառակտվել
03-11-2021 18:39

Բելառուսն առաջարկում է ԵԱՏՄ ավիացիոն միասնական կարգավորիչ ստեղծել

Բելառուսը, որի նկատմամբ պատժամիջոցներ են սահմանված, պատրաստվում է Միութենական պետության կամ ԵԱՏՄ-ի շրջանակում միացյալ ավիակարգավորիչ ստեղծելու նախաձեռնությամբ հանդես գալ։ Այս մասին մամլո ասուլիսի ընթացքում ասել է Բելառուսի տրանսպորտի և հաղորդակցությունների նախարարության ավիացիայի դեպարտամենտի տնօրեն Արտյոմ Սիկորսկին։

«Ryanair» ավիաընկերության ինքնաթիռի հետ կապված միջադեպից հետո Եվրամիությունն արգելել է բելառուսական ավիաընկերությունների թռիչքները ԵՄ երկրների օդանավակայաններ և օդային տարածքներով, ինչպես նաև խորհուրդ է տվել եվրապական ավիափոխադրողներին հրաժարվել թռիչքներից Բելառուսի օդային տարածքով։ Ավելի քան 20 երկիրն փակել է իր օդային տարածքը բելառուսական ավիափոխադրողի համար։

«Այդ պատժամիջոցները ստիպում են մեզ մտածել ավիացիոն միացյալ ադմինիստրացիայի ստեղծման հարցերն արագացնելու մասին։ Դա վերաբերում է կա՛մ ԵԱՏՄ–ի, կա՛մ Միութենական պետության շրջանակում կարգավորիչ ստեղծելուն։ Բելառուսի ու Ռուսաստանի ինտեգրման խորացման ճանապարհային քարտեզների փաթեթի իրականացման կապակցությամբ մենք, այսպես թե այնպես, կբախվենք նման ավիացիոն ադմինիստրացիայի ստեղծման հարցին։ Դա, անխոս, արևմտյան գործընկերներից բխող՝ ավիացիոն ծայրահեղականությանը հավաքական պատասխան տալու հարց է», - ասել է նա։
Սիկորսկին պարզաբանել է, որ միասնական ավիացիոն կարգավորիչը պետք է զբաղվի թռիչքների անվտանգության, ինչպես նաև շուկա մուտք գործելու հարցերով՝ ստեղծելով հավասար պայմաններ բոլոր ավիափոխադրողների համար։ «Ռուսաստանի Դաշնության հետ ճանապարհային քարտեզների քննարկման ընթացքում օրենսդրության միավորման խնդիր կա: Սա (ավիացիոն միասնական կարգավորիչի ստեղծումը՝ ՏԱՍՍ) տրամաբանական է, Եվրոպայում կան նման կառույցներ»,- ասել է Սիկորսկին: Նրա խոսքով, բելառուսական կողմը նման առաջարկներ կանի Ռուսաստանի Դաշնության և ԵԱՏՄ այլ երկրների իր գործընկերներին։