Հայաստանի եւ Վրաստանի բիզնեսը կարող է մտածել այն մասին, թե ինչ օգուտ կարելի է քաղել երկու երկրների՝ տարբեր տնտեսական տարածքների ինտեգրումից: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Էնոկոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Վրաստանն արդեն ԵՄ-ի հետ կնքել է խորը եւ համապարփակ ազատ առեւտրի մասին համաձայնագիրը: Դա կարող է մեր ձեռնարկությունների հետ նոր գործարար կապերի հեռանկարներ բացել, հատկապես հաշվի առնելով, որ Երեւանը եւս ցանկանում է ամրապնդել իր հարաբերությունները Եվրամիության հետ: «Մյուս կողմից 2015 թվականից Հայաստանն անդամագրվում է ԵՏՄ-ին: ԵՏՄ մեծ շուկան կարող է հետաքրքրել վրացական ընկերություններին»,-հավելել է նախարարը:
Բավ է պառակտվել