Բավ է պառակտվել
11-10-2022 20:05

Ռելոկանտների և զբոսաշրջիկների շնորհիվ Հայաստանում կացության և հանրային սննդի ոլորտի շրջանառությունն աճել է 185 մլն դոլարով

Հայաստանի պետական ​​եկամուտների կոմիտեի ղեկավար Ռուստամ Բադասյանը գնահատել է ռելոկանտների ժամանման և զբոսաշրջիկների հոսքի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա։

«Մենք անընդհատ ուսումնասիրում ենք հյուրանոցային ոլորտը՝ պարզելու, թե ինչպես են այցելուներն ու զբոսաշրջիկները ազդում հարկերի առաջացման վրա։ Եթե վերցնենք միայն կացության և հանրային սննդի ոլորտը, ապա ըստ հաշվարկային տվյալների՝ շրջանառությունն աճել է 75 մլրդ դրամով (մոտ 185 մլն․ դոլար)»,- ասել է Բադասյանը Հանրայինի եթերում։

Նա չի հստակեցրել, թե այդ աճից որքանն է պայմանավորված զբոսաշրջիկների հոսքով, իսկ որքանը՝ բնական աճով, սակայն կարծիք է հայտնել, մեծ մասը կապված է զբոսաշրջիկների հոսքի հետ։

«Սա, բնականաբար, դրական է, և պետք չէ թերագնահատել այդ մուտքերը, բայց պետք էլ չէ գերագնահատել այդ սեգմենտը, որովհետև ամբողջ եկամուտների մեջ մոտ 1,9 % է այն կազմում։»,- ասել է ՊԵԿ ղեկավարը։

Հայաստանի էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ այս տարվա մարտից հանրապետություն է տեղափոխվել շուրջ 120-150 հազար օտարերկրյա քաղաքացի (նրանց մի մասը վերադարձել է հայրենիք, մի մասը ստացել է կացության թույլտվություն)։ Հանրապետությունում գրանցվել է շուրջ 850 նոր ընկերություն և 350 անհատ ձեռնարկատերեր; Ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից բանկերում բացվել է շուրջ 100 հազար հաշիվ։

Էկոնոմիկայի նախարարության տվյալներով՝ 2022 թվականի առաջին ինն ամիսներին Հայաստան է այցելել շուրջ 1 մլն 240 հազար զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 619 հազար այցելության դիմաց։