Բավ է պառակտվել
12-07-2019 13:29

Նոր կառուցվող կայանի շնորհիվ էլեկտրաէներգիայի սակագինը 1-1,5 դրամով կնվազի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Երևանում նոր 250 Մվտ հզորությամբ էլեկտրակայանի կառուցման շինարարական փուլի մեկնարկի հանդիսավոր արարողությանը։

Երեւանում նախատեսվում է կառուցել 250 Մվտ հզորությամբ գազային վառելիքով համակցված ցիկլով էլեկտրակայան։
Նշենք, որ ծրագրի իրականացման վրա ներդրվում է 250 մլն ԱՄՆ դոլար։ Շինարարությունը կտևի մոտ 26 ամիս, որում կներգրավվի 1000-1200 մարդ։ Կայանի շահագործման ժամանակ կստեղծվի մոտ 200-230 բարձր վարձատրությամբ աշխատատեղ, որոնցից 50-70 արդեն կայանի շինարարության ընթացքում կգործուղվեն Գերմանիա՝ Siеmens ընկերությունում համապատասխան վերապատրաստում անցնելու և որակավորում ստանալու համար։
Լրագրողների հետ զրույցում ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանն տեղեկացրեց,որ նոր կայանը կառուցվում է Հրազդանի ՋԷԿ-ին փոխարնելու համար, քանի որ Հրազդանի ՋԷԿ-ը բավականին հին է և արդեն իր ռեսուրսը սպառում է: «Մնացել է ընդամենը 1-2 տարվա ռեսուրս»,- ասաց Բաղրամյանը:
Հարցին՝ Հրազդանի ՋԷԿ-ն արտադրո՞ւմ է հոսանք, Բաղրամյանը դրական պատասխանեց.«Այո, արտադրում է: Գրաֆիկի պիկերը ծածկելու ժամանակ, երբ չի բավարարում ընդհանուր էլեկտրաէներգիան միացնում են: Արտադրում է բավականին թանկ սակագնով: Միայն վառելիքային բաղադրիչը 31,5 դրամ է: Մոտ 10 դրամ էլ ունի իր ծախսերն ապահովելու համար»: 

ՀԾԿՀ նախագահը նշեց, որ նոր կայանի շնորիվ էլեկտրաէներգիայի սակագինը 1-1,5 դրամով կնվազի:

 

Արմինե Գևորգյան