Բավ է պառակտվել
26-09-2018 20:04

Տիգրան Սարգսյանի ծավալուն հարցազրույցը ԵԱՏՄ երկրների միջև ազգային արժույթով հաշվարկների մասին

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում պատմել է ազգային արժույթով հաշվարկների համակարգի ձևավորման, ապրանքաշրջանառության մեծացման, ԵԱՏՄ-ում բոլոր արգելքների վերացման և նաֆթի ու գազի ընդհանուր շուկայի ստեղծման մասին։

- Ներկայումս ակտիվորեն քննարկվում է ԵԱՏՄ երկրների միջև ազգային արժույթներով հաշվարկների թեման։ Ի՞նչ քայլեր է հարկավոր ձեռնարկել ԵԱՏՀ շրջանակներում նման հաշվարկների համատարած կիրառվման համար։ Արդյո՞ք կա վիճակագրություն այն մասին, թե ներազգային հաշվարկների որ մասն է արդեն ազգային այժութներով իրականացվում։

- Այո, այս միտումի մասին հայտարարել են մեր միության բոլոր մասնակիցները։ Եվ մենք նկատել ենք, որ վերջին չորս տարվա ընթացքում ազգային արժույթներով առևտրում հաշվարկները դրանց ընդհանուր ծավալի 60 տոկոսից աճել են մինչև 75 տոկոս: Դա շատ լուրջ առաջխաղացում է։ Սակայն մենք դեռևս որոշակի աշխատանք պետք է տանենք փոխհաշվարկների ժամանակ բոլոր վճարումներն լիովին ազգային արժույթներով կատարելու համար։ Մասնավորապես, ակնհայտ է, որ բիզնեսը փոխհաշվարկների ժամանակ կօգտագործի ազգային արժույթը, եթե դա շահավետ լինի, այսինքն՝ եթե ավելորդ գործառնսկսն ծախքեր չլինեն։ Դա նշանակում է, որ մեր ուշադրության կենտրոնում պետք է լինի ֆինանսական ոլորտի օրենսդրության ներդաշնակեցումը։ Իսկ այս խնդիրը կարելի է հիմնովին լուծել դաշնային պայմանագրի հիմքում ընկած հիմնարար նորմերի միջոցով։ Մասնավորապես, 2025թ․մենք պետք է ընդհանուր ֆինանսկան շուկա ձևավորենք։ 2016թ․դեկտեմբերին ԵԱՏՄ երկրների նախագահները հանձնարարել են կենտրոնական բանկերին՝ կառավարությունների և ԵԱՏՀ հետ համատեղ մշակել ընդհանուր ֆինանսական շուկայի տեսլականը և այն հաստատման ներկայացնել։ Մեր կենտրոնական բանկերը մշակում են այդ փաստաթուղթը։ Հուսով ենք, որ այս տարի նրանք կավարտեն աշխատանքը։ Դա նշանակում է, որ մենք քիչ թե շատ հստակ պատկերացում կունենանք, թե ինչպես պետք է ներդաշնակեցնենք մեր օրենսդրությունը։ Միաժամանակ, իհարկե, հարկավոր է ազգային արժույթներում նոր ֆինանսական գործիքներ ստեղծել, որոնք պահանջված են բիզնեսի կողմից, ստեծում են ավելի բարենպաստ ֆինանսական ենթակառուցվածքև շահավետ են դարձնում ազգային արժույթներով փոխհաշվարկները։ Եվ, բնականաբար, անհրաժեշտ Է զարգացնել գործունեության համատեղ ոլորտները, որպեսզի ավելանա պարտավորագրերի թվաքանակը: Ինքնաբերաբար կընդկայնվի նաև դաշտն՝ ազգային արժույթներով հաշվարկների համար։ Բացի այդ, գոյություն ունեն ոլորտներ, որտեղ ԵԱՏՄ երկրների ապրանքներն ավանդաբար դոլարով են առաջարկվում։ Օրինակ՝ երբ խոսում ենք գազի շուկայի մասին։ Ազգային արժույթներով հաշվարկներին անցումը հզոր խթան կհանդիսանա մեր տնտեսությունների ապադոլարացման համար։ Արդյունքում, մեր բիզնեսն ավելի շատ հակված կլինի ռուսական ռուբլի կամ այլ ազգային արժույթ օգտագործել։

- Դուք կարծում եք, որ դա 2025 թվականի՞ն կկատարվի։

- Ամնե դեպքում, այդ հարցը արդիական է, և շատ երկրներ են այն բարձրացնում։ Կարծում եմ, այն բանից հետո, երբ տեղի կունենա մեր ֆինանսական շուկաների ներդաշնակեցում, 2025 թ,․դա անհրաժեշտ օրենսդրական բազա կստեղծի, որն իր հերթին էլ բարենպաստ պայմաններ կձևավորի նախ և առաջ բիզնեսի համար։

- ԵԱՀՏ կոլեգիան մտադիր է մոտակա ժամանակներս քննարկել ԱՀԿ-ում դիտորդի կարգավիճակ ստամալու հարցը։ Ինչի՞ համար է դա արվում։ Ի՞նչ կտա այդ կարգավիճակը, և ե՞րբ այն կարող է ստացվել։

- Նախ, հարկ է նշել, որ Եվրասիական տնտեսական միության հինգ երկրներից չորսն Առևտրի համաշխարհային կազմակերպութան լիիրավ անդամ են հանդիսանում։ Իսկ դա նշանակում է, որ երբ ԱՀԿ հարթակում մաքսատուրքերի կամ փոխադարձ առևտրում խորընդոտների վերաբերյալ այս կամ այն հարցի շուրջ քննարկումներ են ծավալվում՝ այդ երկրներն ինքնուրույն չեն կարող նման բանակցություններ վարել, քանի որ այդ իրավասությունը փոխանցված է վերազգային մարմնին՝ մեր հանձնաժողովին։ Եվ մեր երկրները, Ղրղզստանը, Հայասատանը մեզ հրավիրում են մասնակցել այդ քննարկումներին՝ ԵԱՏՄ ընդհանուր մոտեցումը ներկայացնելու նպատակով, քանի որ ներկայումս նրանք չեն կարող ինքնուրույն որոշումներ կայացնել մաքսատուրքերի բարձրացման կամ նվազեցման վերաբերյալ։ Իսկ քանի որ Ղրղզստանն ու Հայաստանը նախ Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ են հանդիսացել, ապա նոր ԵՍՏՄ մասնակից՝ այստեղ որոշակի հարցեր են ի հայտ գալիս, որոնց լուծումները պետք է համաձայնեցված լինեն բոլոր երկրների հետ։ Այս տեսակետից, իհարկե, Առևտրի համաշխարհային կազմակերպությունում մեր մասնակցությունը բոլորի համար շատ արդյունավետ և օգտակար կլինի։ Իսկ դիտորդի կարգավիճակն այդ քննարկումներին մասնակցելու հնարավորություն է ընձեռնում։

- Իսկ ե՞րբ հնարավոր կլինի ստանալ այն։

- Նախ, մենք պետք է ստանանք մեր երկրների համաձայնությունն, ապա ներկայացնենք այդ առաջարկը պետությունների ղեկավարներին։ Նրանց համաձայնությունը ստանալուց հետո կդիմենք Առևտրի համաշխարհային կազմակերպություն։

- Որքա՞ն ժամանակ դա կարող է տևել։ Մե՞կ տարի, երկու՞։

- Կարծում եմ, առավելագույնը՝ մեկ տարի։

- Ռուսաստանի նախագահը մայիսյան նոր հրամանագրով հանձնարարել է մինչև 2024թ․ոչ պակաս, քան մեկուկես անգամ ավելացնել ԵԱՏՄ երկրների միջև ապրանքաշրջանառույթունը և կուտակված փոխադարձ հաշվարկների ծավալի
նմանատիպ աճ ապահովել։ Կիրագործվի արդյո՞ք այդ խնդիրը և դրա համար ի՞նչ է անհրաժեշտ անել։

- Ես այդ հարցին կպատասխանեմ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի դիրքերից։ Մեր առաջ խնդիր է դրված նպաստավոր պայմաններ ստեղծել փոխադարձ առևտրի խորացման համար։ Իսկ դա նշանակում է, որ մենք պետք է ապահովենք ապրանքների, ծառայությունների կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը։ Մենք ափսոսանքով արձանագրում ենք, որ այսօր դեռևս առկա են խոչընդոտներ, բացառումներ, սահմանափակումներ, որոնք թույլ չեն տալիս ամբողջ ծավալով իրագործել այսօր գոյություն ունեցող ներուժը։ Շատ երկրներ համաձայնել են բացառումների հետ, որպեսզի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը գործարարների համար ավելի հարթ անցնի։ Սակայն դա միաժամանակ խնդիրներ է առաջացնում միասնական շուկաների ձևավորման համար։ Այդ պատճառով մենք խնդիր ունենք վերացնել մինչ այժմ գոյություն ունեցող արգելքները։ Կարող եմ ասել, որ 2017թ․-ից ի վեր մենք արդեն 24 խոչընդոտ ենք վերացրել։ Այսպիսով, ներքին ապրանքաշրջանառության աճն արգելքների վերացման արդյունք կարող է հանդիսանալ։

- Իսկ քանի՞ խոչընդոտ է մնացել։
- Մենք Սպիտակ գիրք են մշակել, որտեղ ներառում ենք այն արգելքները, բացառումներն ու սահմանափակումները, որոնք հնարավոր է եղել գրանցել։ Հաշվարկել ենք մոտ 120 նման դիրք։ Գրանցվածների կեսի մասով մենք ունենք բոլոր երկրների համաձայնությունն առ այն, որ դրանք անհրաժեշտ է վերացնել։ Մնացածի շուրջ հանձնաժողովում սուր քննարկումներ են ընթանում։ Սակայն այս ոլորտում մեր հիմնական աշխատանքը կապված է այն բանի հետ, որ մենք պետք է անցնենք համաձայնեցված քաղաքականության իրագործմանը, քանի որ խնդիրը խոչընդոտները չեն։ Դրանք զուտ հետևանք են այն բանի, որ մենք տարբեր քաղաքականություն ենք վարում, որոնք անխուսափելիորեն հանգեցնում են նոր արգելքների և խոչընդոտների առաջացմանը։ Ուստի խնդրի հիմնարար լուծումը համաձայնեցված քաղաքականություն վարելն է։ Եվ այն, որ մեր նախագահները հաստատել են Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգը՝ գրավականն է այն բանի, որ մեզ կհաջողվի թվայնացված հարթակ ստեղծել համաձայնեցված քաղաքականություն վարելու համար։

- Ձեր խնդիրն է՝ մինչև 2024թ ԵԱՏՄ-ում վերացնել բոլոր խոչընդոտները, ստեղծել նաֆթի և գազի ընդհանուր շուկա, հանել տարբեր սահմանափակումները և չեղարկել բացառումները տնտեսական համագործակցության ոլորտում։ Իրակա՞ն է ժամկետների մեջ տեղավորվել։

- Մենք ունենք ճանապարհային քարտեզներ։ Բոլոր պլանները կազմված են համաձայն այդ ժամանակացույցի, որոնք ներառված են դաշնային պայմանագրում։ Մասնավորապես, մենք մինչև 2019թ․ պետք է ձևավորենք էներգակիրների ընդհանուր շուկա։ Այնուհետ, մինչև 2025թ․ մենք պետք է ձևավորենք նավթի, նավթամթերքների և գազի ընդհանուր շուկա։ Ընդհանուր ֆինանսական շուկայի համար մենք պետք է նորմատիվային-օրենսդրական բազա ձևավորենք։ Հանձնաժողովի աշխատանքի այդ ուղղություններն են հիմնականը։ Մենք անում ենք ամեն անհրաժեշտը՝ ժամկետների մեջ տեղավորվելու, հինգ երկրների դիրքորոշումները համաձայնեցնելու և այդ ուղղությամբ շարժվելու համար։

- Հայտարարվել էր ընդհանուր շուկայի համար դեղորայքի միասնական բազայի ստեղծման մասին։ Դեղամիջոցների գրանցման քանի՞ հայտ է արդեն ներկայացվել։

- Այս շուկան մենք գործարկել ենք մեկ տարի ուշացումով, քանի որ միության ներսում շատ սուր քննարկումներ էին ընթանում։ Անչափ դժվար էր համաձայնության գալ։ Անցյալ տարի մեզ հաջողվեց համաձայնեցնել բոլոր դիրքորոշումները։ Հանձնաժողովի մակարդակով մենք ընդհանուր դեղագործական շուկա ձևավորող մոտ 25 նորմատիվային ակտ ենք ընդունել։ Այն ենթադրում է դեղերի գրանցման, արտադրության, շրջանառության միասնական կարգ, միմյանց ստանդարտների ընդունում։ Այս առումով շատ կարևոր է էլեկտրոնային ինտեգրված համակարգի ներդրումը, որը թույլ է տալիս դեղամիջոցները գրանցել նոր օրենքների համաձայն։ Գրանցումն իրականացվում է ազգային մարմինների, առողջապահության նախարարությունների և դրանց կից՝ հավատարմագրված կազմակերպությունների կողմից։ Նրանց կողմից դեղերի լիցենզավորումից հետո վերջիններս կարող են ազատ տեղաշարժվել ԵԱՏՄ ամբողջ տարածքում։ Այս համակարգը սկսել է աշխատել օգոստոսից։ Այդ պահի դրությամբ, նոր վերազգային կանոնների համաձայն Ղազախստանում գրանցվել էր վեց դեղամիջոց, Բելառուսում՝ երկու։ Մենք սպասում ենք, որ մնացած երկրներն էլ կմիանան հանձնաժողովում գործող մեր ինտեգրված տեղեկատվական համակարգին։ Աստիճանաբար այդ ենթակառուցվածքը կսկսի ընդկայնվել, և այս ոլորտում մեր պլաններն ամբողջությամբ կիրագործենք 2026թ-ից։ Մինչ այդ, ազգային օրենսդրության համաձայն գրանցված դեղամիջոցները կշրջանառվեն միության բոլոր երկրներում։ Իսկ արդեն 2026թ․-ից միութենական շուկայում կարող են շրջանառվել միայն այն դեղամիջոցները, որոնք գրանցվել են համաձայն ԵԱՏՄ ստանդարտների և պահանջների։

- Ո՞րն է հաջորդ շուկան։

- Հաջորդն էլեկտրաէներգիայի շուկան է, որը մենք ցանկանում ենք գործարկել 2019թ։ Հիմնական ծրագրերն ու հայեցակարգերը հաստատված են։ Արդեն անհրաժեշտ է ընդունել նորմատիվային փաստաթղթերը, որոնք թույլ կտան գործարկել այդ շուկան։ Ենթադրվում են բորսային առևտուր, ֆորվարդ գործարքներ, միության մակարդակով չորս նորմատիվային փատաթղթի ընդունում, որոնք թույլ կտան 2019թ․-ից գործարկել այդ շուկան։ Ճիշտ է, դեռևս հստակեցված չէ, ինչպես է որոշվելու Եվրասիական տնտեսական միության տարածքով էլեկտրաէներգիայի տարանցիկ փոխադրման արժեքը։

- Իսկ ե՞րբ են ստորագրվելու ազատ առևտրի համաձայնագրերն այլ երկրների հետ։ Նախատեսվու՞մ է բանակցություններ սկսել որևէ նոր պետության հետ։ Ո՞ր երկրների և ե՞րբ։

- Դուք գիտեք, որ 2016թ․սկսել է գործել ազատ առևտրի գոտու վերաբերյալ առաջին պայմանագիրը Վիետնամի հետ, ինչը մեզ շատ ոգևորեց․ գոյության մեկ տարվա ընթացքում այդ երկրի հետ միության երկրների ապրանքաշրջանառությունն աճել է 36%-ով։ Սա բավական լուրջ թիվ է, որը ցույց է տալիս, որ նման առևտրային պայմանագրերը ԵԱՏՄ տնտեսական աճը խթանելու մեծ ներուժ ունեն։ Մեր նախագահները սահմանել են այդ ոլորտում յոթ առաջնային ուղղություն։ Առաջին՝ Չինաստանի հետ համագործակցություն։ Այդ երկրի հետ մենք արդեն առևտրատնտեսական ոչ առանձնաշնորհային (ոչ պրեֆերենցիալ) համաձայնագիր ենք ստորագրել։ Երկրորդ, ժամանակավոր համաձայնագիրը, որն ուղղված է Իրանի հետ ազատ առևտրի գոտու ստեղծմանը, մենք ստորագրել ենք մայիսին։ Այն, ինչպես և Չինաստանի հետ համաձայնագիրը, հաստատման է սպասում այդ երկրների խորհրդարաններում։ Մյուս ուղղությունը Հնդկաստանի հետ հանագործակցությունն է․այստեղ ևս մենք ինտենսիվ բանակցություններ ենք վարում։ Բացի այդ՝ Եգիպտոսի, Իսրաելի, Սինգապուրի և Սերբիայի հետ։ Հույս ունեմ, որ մենք այս տարի արդեն կկողմնորոշվենք Հնդկաստանի և Սինգապուրի հետ։ Սակայն համապատասխան համաձայնանգրերը կստորագրվեն արդեն հաջորդ տարի։

- Ինչպե՞ս եք Դուք գնահատում ապրանքների մակնանշման ուղղությամբ տարվող աշխատանքը։ Կողմ եք արդյո՞ք մակնանշվող ապրանքների ցանկի ընդլայնմանը։ Միության տարաքծում ո՞ր ապրանքները պարտադիր պետք է մակնանշվեն։

-Անխոս, սա կարևոր ուղղություն է, և աշխատանքները շարունակվում են։ Սկզբնական փուլում ԵԱՏՄ երկրները դա ինքնուրույն էին անում, յուրաքանչյուր երկիր ընտրում էր իր համար առաջնային ապրանքներ և մակնանշում նեքրին շուկայում։ Հիմանական նպատակը ստվերային ապրանքաշրջանառության կտրուկ կրճատումն է, գործունեության բազմաթիվ ոլորտների օրինականացումը, և ազգային մակարդակով կուտակված փորձը ցույց տվեց, որ դա շատ արդյունավետ մեխանիզմ է։ Այսօր մենք խոսում ենք ապրանքների մակնանշման և հետագծելիության համադրման անհրաժեշտության մասին։ Ընդ որում անհրաժեշտ է հետևել ոչ միայն առանձին ապրանքների, այլև բեռների, մեծածավալ ապրանքախմբերի տեղաշարժը, ինչը բոլոր ազգային ծրագրերի հստակ համակցում է պահանջում։ Երկրները մեզ ներկայացրել են իրենց համար առաջնային ապրանքների ցանկը, մենք գործարկել ենք փորձնական (պիլոտային) ծրագրերը։ Մասնավորապես, Ռոսաստանի և Ղազախստանի միջև այժմ գործում է բեռների հետագծելիության փորձնական ծրագիրը, նմանատիպը նախապատրաստվում է ապրանքների համար․ մենք ընտրել ենք ծխախոտային արտադրանքը։ Տեխնիկական միջոցները պատրաստ լինելուն պես միության մյուս երկրներն էլ կսկսեն միանալ։ Ծխախոտային արտադրության ոլորտում մենք ցանկանում ենք ընդհանուր մակնանշում մտցնել այն պատճառով, որ այնտեղ վերջին տարիներին մեծացել է ստվերային շրջանառությունը։ Բացի այդ, մենք նախատեսում ենք մոտ 10 ապրանքատեսակ մակնանշել, այդ ուղղությամբ այժմ բանակցութոյւններ են ընթանում անդամ-երկրների հետ։ Սակայն ակնհայտ է, որ ցանկն ընդկայնվելու է։

- Ի՞նչ ապրանքների մասին է խոսքը։

- Տեքստիլ արդյունաբերության ապրանքների, կոշիկի, դեղորայքի և մի շարք այլ արտադրատեսակների։

- Իսկ կաթի՞ մասին։

- Կաթի և կաթնամթերքի հետ կապված էլ առաջարկներ կան։ Սակայն դեռևս քննարկումներ են ընթանում, քանի որ տարբեր երկրներում առաջնայնությունը տարբեր ապրանքատեսակների է տրվում։ Մենք պետք է փոխզիջումային համաձայնության գանք։

- Ի՞նչ է կատարվում ավտոմեքենաշինության ոլորտում մինչև 50% տեղական արտադրության անցնելու հարցում։ Ժամկետներն իրո՞ք կարող են հետաձգվել։

- Այո, նման առաջարկներ կան։ Դա կապված է, մասնավորապես, այն փաստի հետ, որ միության երկրներին չհաջողվեց ժամանակին մինչև 50% հասցնել տեղական արտադրությունը և նրանք խնդրեցին երկարաձգել այդ ժամկետը։ Նրանց ժամանակ է անհրաժեշտ որոշակի բարեփոխումներ իրականացնելու համար՝ խնդրի ավելի խորքային լուծման նպատակով։ Քննարկումը դեռևս չի ավարտվել։ Մենք հույս ունենք, որ այս տարվա հոկտեմբերին հարցը կլուծվի։

- Այսինքն, հոկտեմբերին պարզ կդառնա, թե որքանո՞վ է երկարաձվելու ժամկետը։

- Այո, մենք ցուցանիշը պահպանում ենք 30%, և մի որոշ ժամանակ կանցնենք 50%-ի։

- Որքա՞ն է այդ ժամանակը։ Քանի՞ տարով մենք կարող ենք հետաձգել այդ նպատակը։

- Առաջարկում են 2 -2,5 տարի։

- Արդյո՞ք ԵԱՏՄ պարտավորությունները խախտելու համար պատասխանատվություն է նախատեսվում։

-Լավ հարց է։ Ակնհայտ է, որ վերազգային մարմնի լիոզորություններն անհրաժեշտ է ընդլայնել, քանի որ մենք խախտողների վրա ազդեցության գործիքներ չունենք։ Ավելին, մենք անգամ իրավունք չունենք դիմել ԵԱՏՄ դատարան, եթե նկատում ենք, որ որևէ երկիր խախտում է մեր համաձայնագրերը։ Կարծում եմ, սա կապված է հանձնաժողովի ձևավորման օբյեկտիվ գործընթացի հետ։ Մեր աշխատանքի առաջին հինգ տարին հնարավորություն տվեց որոշակին փորձ հավաքել, և մենք զգում ենք, որ մեր նկատմամբ ազգային կառավարությունների վստահությունն աճել է, քանի որ մենք պաշտպանում ենք ոչ թե այս կամ այլ երկրի այլ՝ ընդհանուր շահերը։ Դա նշանակում է, որ մենք կարող ենք մեր ինտեգրման խորացմանն ուղղված հաջորդ քայլն անել, ընդլայնել վերազգային մարմնի լիազորությունները, մոնիթորինգ անցկացնելու և ընդունված որոշումների կատարումը վերահսկելու, ինչպես նաև որոշակի պատժամիջոցներ կիրառելու հնարավորություն ընձեռնել։ Կարծում եմ, մենք հասունացել ենք այդ երկրորդ քայլն անելու համար։