Բավ է պառակտվել
25-10-2021 10:33

2022թ․ Հայաստանի պաշտպանական բյուջեն կաճի 11 տոկոսով․ Փաշինյան

Հայաստանի վարչապեի խոսքով՝ պաշտպանական բյուջեն, ինչպես նաև քաղաքացիական ենթակառուցվածքային նախագծերի ուղղությամբ ծախսերն աստիճանաբար կաճեն։

2022թ․ Հայաստանի պաշտպանական բյուջեն կաճի 11 տոկոսով։ Այս մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով խորհրդարանում գալիք տարվա պետբյուջեն;

Պաշտպանությանն, ընդհանուր առմամբ, կհատկացվի 345մլն դրամ (շուրջ 725մլն դոլար՝ խմբ․)։

«2022 թվականի պաշտպանական բյուջեն, 2021-ի պլանի համեմատ, ավել է 11 տոկոսով և կկազմի ավելի քան 345 մլրդ դրամ։ Մենք հետևողականորեն շարժվելու ենք Հայաստանում պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու ճանապարհով, բայց դա անելու ենք սահուն, մտածված քայլերով»,– նշել է կառավարության ղեկավարը։

Վարչապետը հավելել է, որ հանրապետությունը շարունակում է նոր զինատեսակներ ձեռք բերել, ինչպես նաև աստիճանաբար անցնել Հայաստանի սահմանների պաշտպանությանը՝ պայմանագրային հիմունքներով։

Կառավարության ղեկավարը նաև հավելել է, որ սահմանային ծառայությունը Հայաստանում կամրապնդվի: Նա նշել է, որ ապագայում երկրի սահմաններին կտեղակայվեն միայն սահմանապահ զորքերը։

Նա ընդգծել է, որ ադրբեջանական ուժերի դուրսբերումը Հայաստանի սահմանային տարածքներից, ինչպես նաև երկու երկրների միջև սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացի մեկնարկը բարենպաստ պայմաններ կստեղծի դրա համար։

Հիշեցնենք, որ 2022 թվականի պետական բյուջեի նախագծով բյուջեի եկամուտները կկազմեն 1 տրիլիոն 946 միլիարդ դրամ (մոտ 4,1 միլիարդ դոլար) կամ 17,5 տոկոսով ավելի, քան 2021 թվականին, ծախսերը՝ 2 տրլն 189 միլիարդ (4,6 միլիարդ դոլար), կամ 5,1տոկոսով ավելի։