Բավ է պառակտվել
05-01-2023 17:31

Վերին Լարսի անցակետով 1,5-2 անգամ ավելի շատ հայկական բեռներ են անցնում. Էկոնոմիկայի նախարարություն

Ռուս-վրացական սահմանի Վերին Լարսի անցակետով այժմ 1,5-2 անգամ ավելի շատ հայկական մեքենաներ են անցնում, քան նախկինում, ասել է էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը։

«Նախորդ տարվա սկզբից խնդիրներ կային, Հայաստանի և Ռուսաստանի էկոնոմիկայի նախարարների միջև տեղի ունեցավ հանդիպում, որի ժամանակ պատրաստվեց այդ խնդիրների լուծման ճանապարհային քարտեզը, այսօր արդեն կարող ենք ասել, որ այն քայլերը, որոնք արվել են, օրինակ՝ նոր անցակետերի բացումը թույլ տվեց նախորդ տարիների համեմատ թողունակությունն ավելացնել 1,5-2 անգամ»,- ասել է Տերյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ ապրիլից մշակվել է նաև լաստանավային ծառայության գործարկման հարցը, սակայն խնդիրներ են առաջացել՝ կապված Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների հետ։

«Կարծում ենք, որ լաստանավը կգործարկվի հաջորդ տարի»,- ասել է փոխնախարարը։

Հայաստանի և Ռուսաստանի միջև միակ ցամաքային երթուղին, ներառյալ բեռնափոխադրումներն, անցնում է Վրաստանի Վերին Լարսի սահմանային անցակետով։ Այն պարբերաբար փակվում է եղանակային բարդ պայմանների պատճառով, ինչը հանգեցնում է հայ արտահանողների համար միլիարդավոր դոլարների վնասների։

Անցակետի վերակառուցումը շարունակվում է, որի ավարտին թողունակությունը կհասցվի օրական 3,5 հազար մեքենայի։