Բավ է պառակտվել
22-07-2018 17:28

Դարոն Աճեմօղլուն որևէ գումար չի պահանջել - փոխվարչապետ

Հայկական ԶԼՄ–ները նախօրեին տեղեկություն էին տարածել այն մասին, որ աշխարհահռչակ հայազգի տնտեսագետ, պրոֆեսոր Դարոն Աճեմօղլուն, կարծես, համաձայնել է օգնել Հայաստանի տնտեսության վերականգնման և զարգացման գործում։ Ըստ տարածված հաղորդագրության Աճեմօղլուն իր ծառայությունները գնահատել է 300 հազար դոլար։

Սակայն ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հերքել է այդ տեղեկատվությունը։ «Աճեմօղլուն կառավարությունից որևէ անգամ որևէ գումար չի պահանջել», – գրել է Ավինյանը Facebook–յան իր էջում։