Բավ է պառակտվել
10-03-2022 12:51

Հայաստանում ցորենի պակաս չի լինի․ Խաչատրյան

Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով Հայաստանում ցորենի և հացաբուլկեղենի պակասի վտանգ չկա. Այս մասին հինգշաբթի լրագրողներին ասաց ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատրյանը։
Ռուսաստանը Հայաստանին ցորենի հիմնական մատակարարն է, սակայն մարտական գործողություններն Ուկրաինայում և Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներն ակտիվացրել են խոսակցությունները մատակարարման հնարավոր խափանումների մասին:
Ըստ Խաչատրյանի, Հայաստանն, իհարկե, ունի ներքին ռեսուրսների որոշակի պակաս և սահմանափակ ցանքատարածություններ, սակայն կառավարությունը կփորձի խնդրի լուծման ուղիներ գտնել, վստահ է Խաչատրյանը։

Ավելի վաղ Ռուսաստանի հացահատիկի միության ղեկավար Արկադի Լեոնիդովիչ Զլոչևսկին Sputnik Արմենիային ասել էր, որ այս և, հնարավոր է, հաջորդ սեզոնին հանրապետությունը Ռուսաստանից հացահատիկի արտահանման խնդիր չի ունենա։

համաշխարհային շուկա չարտահանելու շնորհիվ ՌԴ–ում հացահատիկի գները չեն աճել, իսկ տոննայի դիմաց 1-2 հազար ռուբլով գնի աննշան աճը կապված է ռուբլու անկայունության հետ։ Մյուս կողմից, Հայաստանը, որպես ԵԱՏՄ անդամ երկիր, հացահատիկն արտահանում է ներշուկայական գներով` առանց տուրքի դիմաց հավելավճարի։