«Դեմ եմ» նախաձեռնությունը, որը պայքարում է Հայաստանում հունվարի 1-ից ներդրված պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ, այսօր առավոտյան ժամը 8.30-ից մինչև ժամը 10-ը ավտոիրազեկման ակցիա է անցկացրել Երևանում:
Ինչպես արդեն գիտենք, շարժման նպատակը մեկն է՝ մարդկանց իրազեկել կուտակային կենսաթոշակային համակարգի հակասահմանադրականության և հակասոցիալականության մասին:
Շարժման մասնակիցները տեղեկացնում են այն մասին, թե այդ համակարգն ինչ հետևանք կարող է ունենալ երկրի տնտեսության վրա:
Հունվարի 18-ին ժամը 14-ին Ազատության հրապարակում հավաք կկազմակերպվի, որին կմասնակցեն ՀՀ բոլոր շահագրգիռ անձինք՝ քաղաքացիներ, հասարակական ու քաղաքական կազմակերպությունները, խորհրդարանական ոչ իշխանական 4 խմբակցությունները: