Բավ է պառակտվել
21-03-2019 15:51

Հայաստանից Ռուսաստան դրամական փոխանցումներն գերազանցել են փոխանցումների ծավալը․փորձագետ

Բանկային համակարգի միջոցով Ռուսաստանից Հայաստան կատարված փոխանցումները 2019 թվականի հունվարին կազմել են 50,7մլն դոլար, ինչը 1 միլիոնով կամ 2.1 տոկոսով պակաս է նախորդ տարվա հունվարի ցուցանիշից։

Կենտրոնական բանկի տվյալներով, որոնք ներկայացվում են սկսած 2004 թվականից, Հայաստանից Ռուսաստան փոխանցումներն առաջին անգամ գերազանցել են ՌԴ-ից Հայաստան կատարված փոխանցումների ծավալը։

Այսպես, 2019 թվականի հունվարին Հայաստանից Ռուսաստան փոխանցումները կազմել են 54,5մլն․դոլար ավելանալով 26,2մլն դոլարով կամ՝ 92,6 տոկոսով։ Արդյունքում, Հայաստանից ՌԴ փոխանցումները 2,8 մլն․դոլարով գերազանցել են Ռուսաստանից հանրապետություն կատարված փոխանցումները։ Ըստ Կենտրոնական բանկի տվյալների, 2019 թվականի հունվարին դեպի Հայաստան դրամական փոխանցումների կուտակային ներհոսքը կազմել է 119 մլն դոլար (աճը` 25.7%), արտահոսքը` 101.4 մլն դոլար (36% աճ)։

Հարկ է նշել, որ 2018 թվականին բանկային համակարգի միջոցով ընդհանուր արտահոսքը երկրից կազմել է ավելի քան 1 մլրդ ԱՄՆ դոլար։ Արդյունքում, դրամական միջոցների զուտ ներհոսքը հանրապետություն կազմել է 597,2 մլն․դոլար (22.1% անկում)։ Սա 2006-ից հետո նվազագույն ցուցանիշ է:

Հաշվի առնելով Հայաստանի տնտեսական վիճակն, այն ավանդաբար համարվել է դրամական փոխանցումներ ընդունող երկիր, որոնք հիմնականում ուղարկում են հայ միգրանտներն իրենց հարազատներին։ Այդ պատճառով միջոցների նման արտահոսքը երկրից շատ հարցեր է հարուցում, և ունի տարբեր բացատրություններ։

Կովկասի ինստիտուտի գիտաշխատող, տնտեսագետ Հրանտ Միքայելյանի խոսքերով, երևույթի ամենատարածված և տրամաբանական բացատրություններից մեկը կապիտալի արտահոսքն է՝ երկրում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների հետևանքով։ Նախորդ իշպանությունների օրոք արտոնյալ կարգավիճակ ունեցող գործարարները և այլ անձինք, վախենալով իրենց կապիտալի համար՝ պարզապես դուրս են բերում այն երկրից։

Փորձագետի կարծիքով մեկ այլ պատճառ է հանդիսանում այն հանգամանքը, որ հայ միգրանտները վաճառում ե իրենց տները կամ արտահանում են իրենց խնայողություններն այն երկրներ, որտեղ աշխատում են, որպեսզի չապրեն “երկու տան վրա”։ Հիմնականում դա վերաբերում է միգրանտներին ՌԴ-ից, քանի որ հենց այդ երկրից է, որ վերջին տարիներին՝ ռուբլու արժեզրկման և ռուսական տնտեսության ընդհանուր վատթարացման պատճառով նվազել է դրամական փոխանցումների ներհոսքը: Իսկ միգրանտների մեկ այլ մասը պարզապես վերադառնում է Հայաստան, ինչով և պայմանավորված է փոխանցումների ներհոսքի նվազումը։

Միքայելյանի կարծիքով, փոխանցումները կարող են նաև օգտագործվել առևտրային գործարքների համար։ Օրինակ՝ դրամական միջոցների արտահոսքի աճը կարող է պայմանավորված լինել ներմուծման-արտահանման գործարքների համար բանկերի միջոցով կատարվող վճարումներով։

Միքայելյանը նշել է, որ բոլոր վերոհիշյալ փաստարկները կարող են համատեղ ազդել փոխանցումների ցուցանիշների վրա: