Բավ է պառակտվել
05-03-2021 13:00

Օդից փող․ Ռուսաստանում առաջարկել են վճարովի դարձնել գրանցումն օդանավակայաններում

«Աէրոֆլոտն» առաջարկել է վճարովի դարձնել չվերթներին գրանցումն օդանավակայանում բոլոր տեղափոխողների համար, պատմել են «Իզվեստիային» աղբյուրները երկու խոշոր ավիաընկերությունից։ Նախաձեռնությունը ուղարկվել է տրանսպորտի նախարարություն, նշել են նրանք։ Ըստ նախաձեռնության՝ անհրաժեշտ է ուղղումներ մտցնել դաշնային ավիացիոն օրենքներում (ԴԱՕ), վերացնելով ավիաընկերությունների՝ տոմսի գնի մեջ օդանավակայանում գրանցվելու արժեքը ներառելու պարտավորությունը։ Ռոսավիացիան դիտարկել է «Աէրոֆլոտի» առաջարկն ու մատնանշել միջոցառման սոցիալական առումով բացասական ռիսկերը, հավելել է «Իզվեստիայի» զրուցակիցը։

Տրանսպորտի նախարարությունում հայտնել են պարբերականին, որ հարցի վերաբերյալ ոչ մի որոշում չի կայացվել։

Ռոսավիացիան չի մեկնաբանում ստացվող առաջարկներն ու նամակներն, ասել են անտեղ։ ԴԱՕ ցանկացած փոփոխություն պահանջում է լրացուցիչ աշխատանք ավիափոխադրումների շուկայի բոլոր մասնակիցների և հասարակական կազմակերպությունների հետ, շեշտել են գերատեսչությունում։

«Աէրոֆլոտի ներկայացուցիչ Միխաիլ Դյոմինը հայտնել է «Իզվեստիային», որ խոսքը տոմսի արժեքից օդանավակայանում գրանցվելու գումարը հանելու մասին է։ Ըստ նրա, այսօր տոմսի գնում ներառված է անմիջապես օդանավակայանում գրանցվելու արժեքը, սակայն շատերն օգտվում են առցացն գրանցումից։

- Դիսքաունթերների («Պոբեդա»՝ «Աէրոֆլոտի» 100% «դուստր») ուղևորների համար առցանց գրանցման դեպքում տոմսի արժեքի նվազումն անգամ 150 ռուբլով կարևոր է, դա լիովին համապատասխանում է համաշխարհային պրակտիկային, - նշել է նա։ Ամբողջական ծառայություններ մատուցող ընկերությունների, ինչպես օրինակ՝ «Աէրոֆլոտի» համար օդանավակայանում գրանցումը ծառայությունների մատուցման սովորական ցիկլի մաս է, նրանց համար այս նախաձեռնությունը ակտուալ չէ։

Առաջարկվող նորամուծությունը ընտրության հնարավորություն կտա ուղևորներին․ վճարել գրանցման համար օդանավակայանում կամ գրանցվել առցանց, հստակեցրել է «Իզվեստիայի» աղբյուրը մեկ այլ ավիաընկերությունից։

Տոմսերի գինը կնվազ ընկերությունների՝ ուղևորների գրանցման ծախսերի չափով, ասել է զրուցակիցը։

Այսօր ՛Աէրոֆլոտի» «դուստր»՝ «Պոբեդա» ավիաընկերության դեպքում առցանց գրանցվելիս պետք է ընտրել նստատեղը և վճարել դրա համար։ Լոուքոստերի մոտ այս ծառայության գինը սկսվում է 149 ռուբլուց։

Օդանավակայանում գրանցումն ինքնին տոմսի ամբողջական սակագնի փոքր մասն է․ գնի մեջ ներառվում է ուղևորների համալիր սապասարկման, բեռների մշակման, հսկիչ գործընթացների իրականացման ծախսերը, հայտնել է «Իզվեստիային» Դոմոդեդովոյի ներկայացուցիչը։ Նրա խոսքով, շատ ավիափոխադրողներ ինքնուրույն են իրականացնում գրանցումն օդանավակայանում, չդիմելով չվերթների ցամաքային սպասարկում իրականացնող (ground handling) ընկերությունների ծառայություններին։