Բավ է պառակտվել
04-06-2020 15:25

Հայաստանում կասեցվել է շուրջ 1600 ընկերությունների աշխատանքը “հակակորոնավիրուսային” անվտանգությունը չպահպանելու պատճառով

Հունիսի 3-ի դրությամբ Հայաստանում կասեցվել է 1599 տնտեսվարող սուբյեկտի աշխատանքը պարետի կողմից սահմանված նորմերը չպահպանելու պատճառով։ Այս մասին տեղեկացրել է կառավարության մամլո ծառայությունը։

Նշվել է, որ ընդհանուր առմամբ, կատարվել է 21607 ստուգում, որոնցից միայն 655-ը՝ հունիսի 3-ին։ Բոլոր ընկերություններին տրամադրվել է խորհրդատվություն և հրահանգներ բացթողումներն արագ շտկելու ուղղությամբ։

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով 2020թ մարտի 16-ին Հայաստանում մեկ ամսով հայտարարվել է արտակարգ դրություն։ Ապրիլի 13-ին կառավարությունը երկարաձգել է ԱԴ-ն մեկ ամսով՝ մինչև մայիսի 14-ն, ապա ևս մեկ ամսով՝ մինչև հունիսի 13-ը։

Ընդ որում, մարտի 24-ին սահմանված ազատ տեղաշարժի և որոշակի տնտեսական գործունեության նկատմամբ սահմանափակումները հանվել են մայիսի 4-ին, իսկ մայիսի 18-ից վերսկսվել է հասարակական տրասպորտի, մարզասրահների, մանկապարտեզների և հասարակական սննդի կետերի աշխատանքը։

Հունիս 4-ի առավոտյան դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի, ընդհանուր առմամբ, 11221 հաստատված դեպք։ COVID--19-ից մահացել է 176 քաղաքացի, ապաքինվել է 3468 մարդ։