Բավ է պառակտվել
11-07-2020 22:12

Սկսվում է Ռուսաստանի տնտեսության հետհաշվարկը։ Եվրոպան հայտարարել է նավթից և գազից ամբողջովին հրաժարվելու մասին

Նավթադոլարների հոսքագիծը, որը խորհրդային դարաշրջանից ի վեր Ռուսաստանի տնտեսությունն ապահովում է կայուն արտարժույթով՝ հնարավորություն տալով փոխանակել ամենապարզ օգտակար հանածոները տեխնոլոգիաներով և սպառողական ապրելակերպով, ապրում է իր վերջին տարիները:

Եվրամիությունը, որը հանդիսանում է ռուսական ածխաջրածինների ամենախոշոր սպառողը, մտադիր է ամբողջովին հրաժարվել հանածո վառելիքից, ինչպիսիք են նավթը և գազը, հայտարարել է էներգետիկայի հարցերով Եվրահանձնակատար Քադրի Սիմսոնը:

«ԵՄ-ի նպատակն է մինչև 2050 թվականը դառնալ կլիմայապես չեզոք», - չորեքշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ ասել է Սիմսոնը՝ պատասխանելով «Հյուսիսային հոսք-2» խողովակաշարի ճակատագրի վերաբերյալ հարցերին:

«Սա նշանակում է, որ այդ ժամանակ մենք կհրաժարվենք հանածո վառելիքի օգտագործումից», - բացատրել է նա՝ հավելելով, որ Եվրամիության բոլոր մատակարարները պետք է «ի նկատի ունենան դա» (մեջբերում ներն՝ «Ինտերֆաքս» -ից):

Ըստ Սիմսոնի, եվրաոպական երկրները մտադիր են հարաժարվել ոչ միայն նավթից, այլ նաև մեթանից (բնական գազից), որոնց պետք է փոխարինեն «ապակարբոնացված գազերն», առաջին հերթին՝ ջրածինը։

Չորեքշաբթի Եվրահանձնաժողովը հաստատել է «կլիմայական չեզոքության» հասնելու երկու ռազմավարություն: Առաջինը պահանջում է ստեղծել միասնական էներգաշուկա և մատակարարների դիվերսիֆիկացում, երկրորդը՝ մաքուր ջրածնի զանգվածային արտադրություն էներգետիկ նպատակներով:

Ռուսաստանի համար ԵՄ քաղաքականությունը նշանակում է 1970-ականներից ի վեր գոյություն ունեցող տնտեսական մոդելի կազմալուծում, երբ ածխաջրածինները արտահանվում են Արևմուտք, իսկ ստացված արտարժույթով գնվում է այն ամենն, ինչ երկիրն ի վիճակի չէ ինքնուրույն արտադրել։

Նախորդ տարվա արդյունքներով, Ռուսաստանի արտահանման 419 միլիարդ դոլար եկամուտի 60 տոկոսը ապահովվել է երեք ապրանքի հաշվին՝ հում նավթ (121,4 միլիարդ դոլար), նավթամթերք (66,9 միլիարդ դոլար) և բնական գազ (19 միլիարդ դոլար): Այս հասույթի կեսը ստացվել է Եվրոպայից, որտեղ ռուսական նավթի մասնաբաժինը հասնում է 30, իսկ գազինը՝ 40 տոկոսի:

Արտահանման եկամուտը այն «թելն» է, որը կապում է Ռուսաստանը զարգացած աշխարհից գնվող սպառման ապրանքների հետ. ներմուծվող ապրանքները, սկսած հագուստից և տեխնիկայից մինչև մրգեր և լվացող նյութեր, ինչպես նաև արդյունաբերական տեխնոլոգիաները և սարքավորումները, գյուղատնտեսական հումքը ձեռք են բերվում այդ գումարներով:

Ռուսաստանի տնտեսությունը շատ պարզ կառուցվածք ունի, իսկ իր տեղը համաշխարհային արտադրական շղթաներում տարներ ի վեր չի փոփոխվում․ մենք արտահանում ենք հումք, «մի քիչ» զբաղվում ենք մետաղների, փայտանյութի, զինամթերքի առևտրով, իսկ արտասահմանից գնում ենք բարդ տեխնիկա և սպառողական ապրանքներ, ասում է Movchans Group-ի հիմնադիր Անդրեյ Մովչանը:

Արտահանվող բարդ ապրանքատեսակների՝ մեքենաների և սարքավորումների բաժինը կազմել է 6,3%, ընդ որում դրանց վաճառքը նվազել է ինչպես քաշային (4.1%), այնպես էլ՝ դոլարային (5% -ով) արտահայտությամբ։

Նավթից կախվածությունից ազատվելու բազմաթիվ ծրագրերը, ներառյալ՝ մինչև 2018 թվականը 25 միլիոն բարձր տեխնոլոգիական աշխատատեղեր ստեղծելու վերաբերյալ մայիսյան հրամանագրերը շարունակում են մնալ թղթի վրա:

Ավելին, ՀՆԱ-ում հումքի հատվածի մասնաբաժինը միայն աճում է. եթե 2002-ին այն կազմել է 6,66%, ապա 2018-ին՝ արդեն 13.8%: Անցած 16 տարվա ընթացքում արդյունաբերության վերամշակող հատվածի` ածխաջրածնային խողովակի հետ կապ չունեցող գործարանների և ֆաբրիկաների մասնաբաժինը նվազել է 17.17% -ից մինչև 14.3% (Rosstat, .xls):

Աճի համաշխարհային տեմպերին հասնելու պլանը պահանջում է մինչև 2024 թվականը ոչ հումքային ոչ էներգետիկ արտահանման աճը հասցնել 350 միլիարդ դոլարի: Ըստ պլանի, արդեն անցյալ տարի Ռուսաստանի արտահանումը, բացառությամբ ածխաջրածինների, պետք է կազմեր 240 միլիարդ դոլար: Իրականում հաջողվել է ստանալ 190 միլիարդ դոլար, իսկ աճը կազմել է ընդամենը 5%: 2020 թվականի առաջին եռամսյակում այն դանդաղել է՝ հասնելով չնչին 1,7% -ի:

Ռուսաստանի տնտեսությունը «կատաղի» է, հեգնում է ՌԳԱ ՀՏՄՀ-ի (ИМЭМО РАН) կապիտալի շուկաների բաժնի ղեկավար Յակով Մարկինը։ 146 միլիոն մարդու հաշվով երկրում տարեկան արտադրվում է 744 մանկասայլակ, մեկ կիսաշրջազգեստ՝ 26 կնոջ հաշվով, մեկ անձին՝ մեկ զույգ գուլպա, մեկ էլեկտրական թեյնիկ` ավելի քան 500 ընտանիքի համար և 3-4 դոլարի համակարգչային տեխնիկա՝ մեկ շնչի հաշվով:

Էներգակիրների և արտարժույթի հիմնական աղբյուրի վաճառահանման խոշորագույն շուկայի կորուստը սպառնալիք է ճանաչվել երկրի բարձրագույն ղեկավարության մակարդակով։

Անցյալ տարվա մայիսին նախագահ Վլադիմիր Պուտինի հաստատած էներգառազմավարության մեջ «համաշխարհային վառելիքաէներգետիկ բալանսում էներգիայի վերարտադրվող աղբյուրների մասնաբաժնի ավելացումն», ինչպես նաև «այլ պատճառների թվում նաև նավթամթերքն այլ էներգակիրներով փոխարինելու, էներգախնայուղության զարգացման և էներգետիկ արդյունավետության բարձրացման հետևանքով էներգառեսուրսների նկատմամբ համաշխարհային պահանջարկի դանդաղումը և դրա կառուցվածքի փոփոխությունը» ներառված է երկրի անվտանգության մարտահրավերների ցանկում։

Որպես նման ռիսկերի իրականացման հետևանք են նշվել «ֆինանսական կայության նվազումը», էներգիայի սակագների բարձրացումը, «հարկային, մաքսային և այլ վճարների նվազումը Ռուսաստանի Դաշնության բյուջե», ինչպես նաև «վնասը՝ քաղաքացիների կյանքին և առողջությանը»։