Բավ է պառակտվել
08-06-2020 13:39

Ու՞մ համար գազի գինը կբարձրանա

էլեկտրաէներգիայի գնի բարձրացման խնդիր առնվազն մինչև փետրվարի 1-ը չի լինի, քանի որ այն գումարները, որոնք գազի գնի առաջացման պարագայում կառաջանան էլեկտրահամակարգում, կառավարելի են և էներգահամակարգի ներքին ռեսուրների հաշվին հնարավոր է այդ հարցը լուծել:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:
Բաղրամյանը նշեց, որ անապահով սպառողների համար գազի գների փոփոխություն չի լինի։ Վերջինս խոսքով հանձնաժողովի աշխատակազմի հաշվարկներն էլ են փաստել, որ գազի այսօրվա գները որոշակի բարձրացման կարիք ունեն։
«Այժմ «Գազպրոմ Արմենիայի» հետ քննարկում ենք առաջիկա 10 տարվա գազի գնի ավելի կայուն և կանխատեսելի սակագնային քաղաքականություն ունենալու հնարավորությունը։ Հիմա սկսվել է հանրային քննարկումների փուլը, որը կամփոփվի այս ամսին»,–ասաց նա։
ՀԾԿՀ նախագահը հայտնեց նաև, որ «Գազպրոմ Արմենիան» առաջարկել է գազի միջին գինը սահմանել 283 դոլար, գործող 255 դոլար սակագնի փոխարեն: ՀԾԿՀ–ն, ըստ Բաղրամյանի, առաջարկել է 266.7 դոլար գումար, ընդ որում` այդ գումարն այնպես պետք է բաշխվի, որ բնակչության սոցիալապես անապահով սպառողների համար գների փոփոխություն չլինի։
Նա հայտնեց նաև, որ գազի գինը, ըստ իրենց առաջարկի, կավելանա ջերմոցների և վերամշակման գործարանների, ինչպես նաև 10 000 խորանարդից ավել սպառում ունեցողների համար։
Հիշեցնենք` ապրիլի 1-ին հայտնի դարձավ, որ «Գազպրոմ Արմենիան» առաջարկում է որոշ սպառողների համար գազի գինը բարձրացնել 36%-ով։

 

 

Արմինե Գևորգյան