Բավ է պառակտվել
25-11-2019 20:26

Մինչև տարվա վերջ ՊԵԿ –ը Լարսում ներկայացուցիչ կունենա


ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր հայտարարեց, որ Հայաստանը քննարկում է Վերին Լարսի անցակետում ՊԵԿ ներկայացուցչի թեկնածության հարցը: «Լարսում ՊԵԿ ներկայացուցիչ կունենանք, կարծում եմ, մինչեւ տարվա վերջ»,- ասաց նա: Անանյանը ասաց, որ «Մինչև տարվա վերջ կունենանք մեր ներկայացուցիչը Լարսում: Արդեն թեկնածության մասին ենք խոսում, և կառավարությունում պետք է ամբողջացնենք գործընթացը», - ասաց ՊԵԿ նախագահը:Ավելի վաղ ՊԵԿ նախագահը հայտարարել էր, որ ՊԵԿ-ի և ՌԴ մաքսային ծառայության հետ համաձայնություն է ձեռք բերվել այն մասին, որ դիվանագիտական խողովակներով բոլոր խնդիրները կարգավորված են ու հայկական կողմը ներկայացուցիչ պիտի ունենա Վերին Լարսի անցակետում:
ՊԵԿ ներկայացուցչի ամենօրյա աշխատավայրը կլինի Վլադիկավկազը, սակայն, ՊԵԿ նախագահի հավաստմամբ, ցանկացած ահազանգի դեպքում, մինչեւ կես ժամում ներկայացուցիչը կլինի տեղում:
Դավիթ Անանյանը այսօր խոսեց նաև այն մասին, թե ինչ է արվում, որպեսզի սահմանին ֆիտոսանիտարական լաբորատորիայի հետ կապված խնդիրները լուծվեն, որպեսզի հայաստանյան լաբորատորիաներում տրված հավաստագրերը գործող լինեն թե´ Վրաստանում, թե´ ԵԱՏՄ տարածքում:
«Կառավարությունում հիմա քննարկման առարկա է, և պատահական չէ, որ հիմա մեր լաբորատոր ծառայությունների վերազինման խնդիր է դրված: ՊԵԿ ռազմավարական զարգացման պլանում մենք նախատեսել ենք նոր լաբորատորիաներ ստեղծել, կապիտալ ներդրումներ պետք է անել, լինելու են մաքսային և հարկային հսկողություն իրականացնելու համար, որոնք կարող է նաև ծառայություններ մատուցել պետական մյուս մարմիններին, եթե անհրաժեշտություն առաջանա: ՀՀ-ի առաջարկն է հասնել նրան, որ ունենանք միևնույն էլեկտրոնային կնիքների կամ պլոմբների կիրառման պրակտիկա թե´ Վրաստանի, թե´ ԵԱՏՄ մյուս երկրների հետ: Այդ դեպքում ՀՀ-ից դուրս եկած բեռն անարգել Վրաստանի տարածքով կմտնի ՌԴ-ի տարածք՝ առանց որևէ լրացուցիչ վերահսկողության գործընթացների ենթարկվելու»,- ասել է Դավիթ Անանյանը:

 

Արմինե Գևորգյան