Բավ է պառակտվել
29-01-2019 18:28

Վերջնական համաձայնություն է ձեռք բերվել Հայաստանում նորագույն Կալաշնիկով ինքնաձիգերի արտադրության շուրջ

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը երեքշաբթի ընդունել է Հայաստանում աշխատանքային այցով գտնվող “Կալաշնիկով” կոնցեռնի գլխավոր տնօրեն Անդրել Բարիշնիկովի գլխավորած պատվիրակությունը։

Ինչպես տեղեկացրել է պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը, Տոնոյանը կարևորել է Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի համագործակցությունը “Կալաշնիկով” կոնցեռնի հետ և պատրաստակամություն է հայտնել աջակցել բոլոր այն նախագծերին, որոնք ուղղված են ռազմական նշանակության ապրանքների համատեղ արտադրությանը Հայաստանում։

Բարիշնիկովը ներկայացրել է ՀԱՊԿ համագործակցության շրջանակներում հայկական գործընկերների հետ իրականցվող նախագծերի ընթացքը։ Նա, մասնավորապես, տեղեկացրել է, որ իր այցի շրջանակներում և համաձայն ՀԱՊԿ պայմանավորվածությունների, արդեն հաստատվել են կոնցեռնի նորագույն ինքնաձիգների համատեղ արտադրության վերջին մանրամասները։