Բավ է պառակտվել
15-10-2014 09:06

Հայաստանի ձու արտադրողները խուճապի մեջ են

«Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ որոշ գործարարներ ցանկանում են ձու ներկրել և այդ նպատակով պատրաստվում են դիմել ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը՝ համապատասխան փաստաթղթային ձևակերպումներ իրականացնելու համար: 
Այս լուրերը խուճապ են առաջացրել Հայաստանի՝ ձու արտադրող ընկերությունների շրջանում: Բանն այն է, որ ներկրված ձուն բավական էջան է, և տեղական արտադրողները չեն դիմանա մրցակցությանը: 
Ուստի բացառված չէ, որ տեղական արտադրողները 2-3 դրամով նվազեցնեն մատակարարման գները, որպեսզի ինչ որ կերպ կանխեն հավկիթի ներկրումը: 
Ի դեպ, որպես կանոն Հայաստան ձու է ներկրվում է Ամանորի և Զատիկի տոներից առաջ: Հավանաբար, հեշտ գումար աշխատելու ցանկություն ունեցողները հարստանալու նոր ձև են գտել»,-գրում է «Ժողովուրդ»-ը: