Բավ է պառակտվել
25-04-2019 16:14

Եվրասիական զարգացման բանկը հայտնել է “Սպայկա” ընկերության վարկավորման կասեցման մասին

Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) կասեցրել է հայկական “Սպայկա” ընկերության վարկավորումը, հայտնել է հինգշաբթի ԵԱԶԲ վարչության նախագահ Անդրեյ Բելյանինովը հայ լրագրողներին Կոնակովոյում (Ռուսաստան)։

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն ապրիլի 5-ին մեղադրել է “Սպայկա” ՍՊԸ Դավիթ Ղազարյանին 7մրդ. դրամ հարկերի և տուրքերի վճարումից խուսափելու մեջ։ Ղազարյանը հերքել է այդ մեղադրանքները, հայտարարելով, որ նշված գումարից 5,5մլրդ. դրամն ԱԱՀ վճարումներ են, որոնք, համաձայն օրենքի, պետք է վերադրաձվեն ընկերությանը։ Ապրիլի 8-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել Ղազարյանին կալանավորելու մասին։

Ավելի վաղ “Սպայկայի” տնօրենն ասել է, որ ՊԵԿ-ի գործողությունների պատճառով ընկերությունը ստիպված է եղել դադարացնել ԵԱԶԲ վարկավորմամբ 100մլն. ԱՄՆ դոլարի ներդրումային ծրագիրը։

Ինչպես տեղեկացրել է “ԱՐԿԱ” հայկական լրատվական գործակալությունը, Բելյանինովը պարզաբանել է, որ վարկավորումը կասեցվել է “Սպայկային” առաջադրված մեղադրանքի՝ հարկերից խուսափելու պատճառով։ “Ամեն ինչ պատրաստ է, բայց մենք կասեցրել ենք (ֆինանսավորումը)։ Մենք չենք կարող ռիսկի դիմել, եթե խոսք է գնում պոտենցիալ սնանկության մասին”,- ասել է ԵԱԶԲ ղեկավարը։

Բելյանինովը հաստատել է, որ մինչև հետաքննության ավարտը ոչ մի գործողություն չի կատարվի։ “Դրանք բաժնետերերի փողերն են, մենք չենք կարող դրանք վտանգել․․․Բայց մենք այդ գործն արխիվ չենք ուղարկել, պարզապես հետաձգել ենք ֆորս-մաժորային հանգամանքների պատճառով",- նշել է նա։

2001 թվականին հիմնադրված հայկական “Սպայկա” ընկերությունը 2007 թվականից սկսած զբաղվում է Ռուսաստան, ԱՊՀ երկրներ և Եվրոպա պտուղ- բանջարեղենի արտահանությամբ և վաճառքով։ Ընկերության գործունեության ոլորտներից մեկն է փաթեթավորման, այդ թվում՝ պոլիսթիրոլե արկղերի և բեռնատակդիրների արտադրությունը։ Ընկերությունը զբաղվում է նաև ինտենսիվ այգեգործության զարգացմամբ։