Բավ է պառակտվել
22-11-2018 18:46

ԵԱՏՄ-ն լիովին ինտեգրված չէ, սակայն կա հնարավորություների պատուհան․ՎԷԲ նախագահի տեղակալ

Եվրասիական տնտեսական միությունը լիովին ինտեգրված չէ, ասել է “Վնեշէկոնոմբանկի” փոխնախագահ, Խորհրդի անդամ, գլխավոր տնտեսագետ Անդրեյ Կլեպաչը:

“Իրականում, լուրջ ապագա ունենալու համար հարկավոր է մտածել ինտեգրման մասին, և ես կարծում եմ, որ դա մարտահրավեր է ինչպես բազմակողմ զարգացող հաստատությունների համար, ինչպիսին է ԵԱԶԲ-ն, այնպես էլ զարգացման ինստիտուտների՝ անդամ երկրների նույն զարգացման բանկերի համար”, - ասել է նա` ելույթ ունենալով հինգշաբթի “Եվրասիական տնտեսական ինտեգրացիա” XIII միջազգային համաժողովի բացմանը:

Կլեպաչը նշել է, որ կան նախագծեր, որոնք կարող են միավորվել երկրները:

“Մեզ հարկավոր են ծրագրեր, որոնք պարզապես լայնածավալ չեն, այլ իսկապես ձևավորում են ապագան”,-ասել է նա, շեշտելով, որ դրանք կարող են ենթակառուցվածքային նախագծեր լինել։

ՎԷԲ նախագահի տեղակալը նշել է, որ ժամանակակից աշխարհում ստեղծվում են ինտեգրման տարբեր մոդելներ։

”Կա Չինաստան, որը ԵԱՏՄ անդամ չէ, բայց հանդիսանում է խոշոր ներդրող Կենտրոնական Ասիայի շատ երկրներում։ Սա ինտեգրատոր է, որը գտնվում մեր շրջագծից դուրս, համենայն դեպս՝ կազմակերպված ինտեգրացիայի։ Ցանկանում ենք, թե ոչ՝ մենք նույնպես պետք է կառուցենք կոլեկտիվ հարաբերություններ ՇՀԿ-ի հետ, որը զարգանում է ոչ միայն որպես անվտանգության կազմակերպություն, այլ, հեռանկարում, որպես լուրջ ինտեգրացիոն տնտեսական կառուցվածք”,-ասել է նա։

“Մենք մոտեցել ենք այն սահմանագծին, երբ մեր ինտեգրացիոն գործընթացները նոր շունչ են ստանում, և այստեղ զարգացման ինստիտուտների հսկայական պատուհան կա”,-եզրափակել է նա։