Բավ է պառակտվել
06-09-2018 10:00

ԵԱՏՄ-ն իրեն չի սպառել և ի վիճակի է տարածաշրջանային հաշվարկային միավոր ստեղծել

ԵԱԶԲ առաջատար անդամ-երկրների ԶԼՄ-ների ավելի քան 60 ներկայացուցիչ է մասնակցում սեպտեմբերի 5-8-ը Ալմաթիի շրջակայքում ընթացող եվրասիական ԶԼՄ-ների ԵԱԶԲ կազմակերպած կոնգրեսին։ Մակրոտնտեսական քաղաքականության համակարգմանը, փոխադարձ հաշվարկների ժամանակ ազգային արժույթների օգտագործմանն, ինչպես նաև ԵԱԶԲ երկրների ներդրումային համագործակցությանն ու եվրասիական տարածաշրջանում զարգացման ինստիտուտների դերակատարմանը նվիրված լիագումար նիստում ելույթ է ունեցել եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ինտեգրման զարգացման վարչության տնօրեն Սերգեյ Շուխնոն։

“ ԵԱՏՄ ինտեգրացիոն օրակարգը սպառված չէ և հետագա գործունեությունը շատ հագեցած է լինելու”, -ասել է նա իր ելույթում։ Նրա խոսքերով՝ ԵԱՏՄ գոյության երեք ու կես տարվա ընթացքում մեծ աշխատանք է իրականացվել․առաջին հերթին ստեղծվել է այդ թվում և ԵՏՀ ինստիտուցիոնալ հիմքը, որը հաշվի է առնում տրանսազգային շահերը, լուծվել են նաև բազմաթիվ սուբստանտիվ խնդիրներ, որոնցից շատերը հանրորեն հայտնի չեն, չնայած վերաբերում են տնտեսական համագործակցությանն առնչվող զուտ տնտեսական թեմաներին։

Նա հիշեցրել է, որ ԵԱՏՄ-ն ստեղծվել էր 4 ազատությունների՝ ապրանքների, ծառայությունների, կապիտալի, աշխատանքային ուժի ազատ տեղաշարժի համար, և յուրաքանչյուր ուղղությամբ քիչ բան չի արվել։

“Կարելի է փաստել, որ ապրանքային շուկան իրականում աշխատում է՝ չհաշված որոշ առևտրային բացառումները, գործում է միասնական մաքսատուրքը, միասնական մաքսային օրենսգիրքը, կիրառվում են վերահսկողության միասնական նորմերը, ինչը թույլ տվեց միասնական շուկա ստեղծել դեղագործության ոլորտում, ձեռքբերումներ կան նաև ծառայությունների և աշխատուժի տեղաշարժի ոլորտներում։,- ասել է Շուխնեն։

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ ներսում հաշվարկային միավորին՝ Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության նախագահ Անդրեյ Բելյանինովը հինգշաբթի՝ Ալմաթիում ընթացող ԶԼՄ-ների կոնգրեսի ժամանակ ասել է, որ ԵԱՏՄ-ն ընդունակ է ստեղծել՝ այդ թվում նաև բլոկչեյնի վրա հիմնված տարածաշրջանային հաշվարկային միավոր։

Ըստ նրա, եվրասիական տարածքի շրջանակներում առկա իրավիճակը ծայրահեղ բարենպաստ է, ինչի համար շնորհակալություն հայտնեց այդ թվում և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ իր պատժամիջոցներով հանդերձ։

“Պատժամիջոցները հնարավորություն տվեցին համախմբել ներքին ռեսուրսները, ստեղծել միասնական տնտեսական տարածք, այդ տարածքի ներսում ենթակառուցվածքներ ձևավորել և զարգացնել ”,- ասել է Բելյանինովը։

Նա նշել է, որ այսօր ԵԱԶԲ-ն մի փոքր ագրեսիվ պահվածք է ցուցաբերում եվրասիական տարածքում, ունի շատ հավակնոտ ծրագրեր և ցանկանում է հայտարարել իր մասին, ինչին խոչընդոտում են տնտեսական շուկաների ներկայիս իրավիճակի մասին բազմաթիվ անգիտակ և անգրագետ դատողությունները։

“Մենք կարող ենք տարածաշրջանային հաշվարկային միավոր ստեղծել։ Ըստ իս՝ դա ռուբլին է, թեև այլ տեսակետներ էլ կան, օրինակ՝ բլոկչեյնը, սակայն ինձ համար բլոկչեյնը ռուբլին է։ Բլոկչեյնի, որպես հարթակ գաղափարը “պտտվում է” օդում։ Մենք կարող ենք ստեղծել հաշվարկային միավոր, որը 100%-ով հիմնված է ոսկու պարունակության վրա”,-ասել է Բելյանինովը։

Նա հիշեցրել է, որ ԵԱԶԲ-ին վստահվել է մասնակցել բելառուսական սուվերեն բոնդերի տեղաբաշխմանը, աճում է ռուսական ռուբլով, տենգեյով, դրամով գործարքների պահանջարկը։

Նրա խոսքերով՝ այժմ անհրաժեշտ է լրջորեն մտածել օրակարգի առաջնային քայլերի մասին, այն մասին, թե ինչպես պետք է զարգանա ինտեգրացիոն միավորումը։

“ Մեր նկատմամբ պատժամիջոցներ են կիրառված, սակայն խելահեղ հնարավորություններ կան։ Եվրասիական տարածքն անհրաժեշտ է դիտարկել ոչ միայն համագործակցության կապերի տեսանկյունից։ Մենք մի փուլ ենք թևակոխում, երբ կարող ենք գաղափարներ հղանալ։ Թեև մենք դեռևս հեռացող գնացքի փոշին ենք կուլ տալիս՝ հարկավոր է իրադարձություններից առաջ անցնել և դեպի ապագան նայել”, - եզրափակել է Բելյանինովը։

Եվրասիական զարացման բանկը (ԵԱԶԲ) միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2006 թ․Ռուսատանի և Ղազախստանի կողմից անդամ-երկրների շուկայական տնտեսության զարգացմանը, նրանց կայուն տնտեսական աճին և փախադարձ առևտրա-տնտեսական կապերի ընդլայնմանն աջակցելու նպատակով։ ԵԱԶԲ կանոնադրական կապիտալը 7 մլրդ․դոլար է։ Անդամ- երկրներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը։