Կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած ծայրահեղ եղանակային իրադարձությունները համաշխարհային տնտեսության վրա վերջին 10 տարում ավելի քան 2 տրիլիոն դոլար վնաս են կրել, ասվում է Փարիզում Առևտրի միջազգային պալատի հրապարակած զեկույցում:
Զեկույցը վերլուծում է մոտ 4000 էքստրեմալ եղանակային իրադարձություն 2014-ից 2023 թվականներին, որոնք ազդել են 1,6 միլիարդ մարդու վրա: Ուսումնասիրությունը հաշվի է առնում ինչպես տների, ձեռնարկությունների և ենթակառուցվածքների ոչնչացման ուղղակի կորուստները, այնպես էլ եղանակային պայմանների հետևանքով առաջացած արտադրողականության նվազումը:
Փաստաթղթի համաձայն՝ «միայն վերջին երկու տարում համաշխարհային տնտեսական կորուստները կազմել են 451 միլիարդ դոլար, ինչը 19 տոկոսով ավելի է, քան նախորդ ութ տարիներին»։ Պալատի գլխավոր քարտուղար Ջոն Դենթոնն ասել է. «Վերջին տասը տարիների արդյունքները ցույց են տալիս, որ կլիմայի փոփոխությունն արդեն իսկ ազդում է տնտեսության վրա՝ նվազեցնելով արտադրողականությունը»:
Զեկույցը պատրաստվել է Oxera խորհրդատվական ընկերության կողմից և հրապարակվել է Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (COP-29) Կողմերի 29-րդ համաժողովից առաջ, որը կսկսվի երկուշաբթի օրը Բաքվում։