Բավ է պառակտվել
28-08-2020 22:57

Տնտեսությունը լուծումներ է պահանջում. Քննարկում տնտեսական թեմաներով Ռոբերտ Քոչարյանի հետ (Տեսանյութ)

Նախօրեին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը տնտեսական վերլուծաբանների և տնտեսական թեմաներ լուսաբանող լրագրողների հետ՝ «Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի տնտեսական վերլուծաբան Արա Գալոյանի, տնտեսական վերլուծաբան Արա Մարտիրոսյանի, մեկնաբան Հրաչուհի Միրզոյանի և տնտեսագետ Արմեն Գրիգորյանի հետ։

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել՝ համաշխարհային տնտեսական գործընթացների, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ճգնաժամի, երկրում առկա տնտեսական իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաև քննարկել են Հայաստանի տնտեսական զարգացման հնարավոր ուղիներն ու տեսլականները։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խոսել է Հայաստանի տնտեսության, բազմաթիվ խնդիրների ունի, որոնցից շատերը կարելի է լուծել՝ բանակցելու, պլանավորման, գիտելիքի ու փորձի առկայության դեպքում։ "Այսօր լուծումներ կան, որոնք կարող են մեր երկիրը հանել տնտեսական ճգնաժամից, բարեփոխումների և երկարատև զարգացման ուղի նախանշել" - ասել է Քոչարյանը։