Բավ է պառակտվել
09-02-2021 11:33

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փորձագետները քննարկել են տարածաշրջանի ավտոճանապարհների և երկաթուղու վիճակը

Կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի երկաթուղային, ավտոտրանսպորտային և համակցված փոխադրումների հարցերով փորձագիտական ենթախմբի հեռավար նիստը, հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամալո ծառայությունը:

Փետրվարի 6-ին կայացած նիստին մասնակցել են երեք երկրների համապատասխան հանձնաժողովներում ընդգրկված ոլորտային պատասխանատուները։
Դիտարկվել են տարանցիկ փոխադրումներ իրականացնելու համար տարածաշրջանում գոյություն ունեցող երկաթուղային ցանցի վիճակին, ավտոմոբիլային հաղորդակցության ուղիների հնարավորություններին առնչվող հարցեր։

Կողմերը փոխանակվել են վերոհիշյալ հարցերի առնչությամբ նախնական տեսակետներով։ Հանդիպման արդյունքներով ենթախմբերը կշարունակեն փորձագիտական գնահատման շուրջ հետագա քննարկումները:

Եռակողմ աշխատանքային խումբ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ստորագրել են համատեղ հայտարարություն, որը վերաբերում է տարածաշրջանի զարգացմանը և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը։

Այդ նպատակով 3 երկրների փոխվարչապետների համանախագահությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ։