Բավ է պառակտվել
01-02-2017 11:55

2016թ. Հայաստանից Ռուսաստան արտահանումը աճել է 51,5%-ով

2015 թվականի հետ համեմատած 2016թ. Հայաստանից Ռուսաստանա արտահանումը ավելացել է 51,5%-ով՝ կազմելով $371 մլն: Այդ մասին վկայում են Հայաստանի վիճակագրական ծառայության տվյալները:
Ընդ որում, նշված ժամանակահատվածում 5,7%-ով ավելացել է նաև Ռուսաստանից արտահանումը դեպի Հայաստան՝ հասնելով $995,9 մլն-ի: Արդյունքում Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին առևտրային շրջանառությունը կազմում է $1 366,9 մլն. ( 15,1% աճ):
Նշված ժամանակահատվածում ԱՊՀ երկրների հետ արտաքին առևտուրը կազմել է $1543,7 մլն.(բաժինը 30,4% և աճ՝ 11,6%), ընդ որում Ուկրաինայի հետ առևտուրը կազմել է $109,8 մլն(16%-ով անկում է գրանցել), Բելառուսի հետ $37,5 մլն (15,6% աճ), Ղազախստանի հետ՝$6,6 մլն, (45,9% աճ) և Թուրքմենստանի հետ մետ $11,9 մլն(32,8% անկում):
ԵՄ երկրների հետ առևտրի ծավալները 2016թ. կազմել են մոտ $1 218,7 մլն. (բաժին՝ 24%, և 2,1% աճ), իսկ այլ երկրների հետ առևտուրը կազմել է $2 312,8 մլն (բաժին՝ 45,6% ,և 7,7% աճ):
Ընդհանուր առմամբ 2016թ. ընթացքում Հայաստանի արտաքին առևտրային շրջանառությունը 2015թ. Համեմատությամբ աճելով 7,4% -ով կազմել է մոտ $5 075,3 մլն.: Ընդ որում արտահանման ծավալները 2016թ. Կազմել են մոտ $1 782,9 մլն՝ 2015թ. համեմատությամբ աճելով 20%-ով, իսկ ներկրման չափը մեծացել է մինչև $3 292,4 մլն՝ 1,6%:
Արդյունքում արտաքին առևտրային շրջանառության բացասական մնացորդը կազմել է $1 509,5 մլն.: