Բավ է պառակտվել
02-11-2016 12:10

Հայաստանից Ռուսաստան արտահանումը 9 ամսվա ընթացքում աճել է 54.6% -ով

2016 թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանումը 2015 թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 54.6% -ով և կազմել $ 260,6 մլն, հաղորդում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։

Միևնույն ժամանակ, հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում 1.2% -ով նաև աճել է Ռուսաստանից Հայաստան ներմուծումը և կազմել $ 675,9 մլն:

Այսպիսով, Հայաստանի և Ռուսաստանի միջև արտաքին առևտրի շրջանառությունը կազմել է $ 936,5 մլն. (12% աճ):

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը ԱՊՀ երկրների հետ հաշվետու ժամանակահատվածում կազմել է 1 061,2 մլն դոլար (մասնաբաժինը` 29,6 տոկոս և 8,5 տոկոսի աճ), ընդ որում, Ռուսաստանի հետ առևտուրը կազմել է 936,5 մլն դրամ (12 տոկոսի աճ), Ուկրաինայի հետ` 78,5 մլն դոլար (17 տոկոսի անկում), Բելառուսի հետ` 24 մլն դոլար (2,8 տոկոսի աճ), Ղազախստանի հետ` 5 մլն դոլար (46,4 տոկոսի աճ) և Թուրքմենստանի հետ` մոտ 10,2 մլն դոլար (18,2 տոկոսի անկում):

ԵՄ-ի երկրների հետ առևտրաշրջանառության ծավալը 2016 թ.-ի հունվար-սեպտեմբերին կազմել է մոտ 872,7 մլն դոլար (մանսաբաժինը` 24,3 տոկոս և 2,2 տոկոսի աճ), իսկ այլ երկրների հետ առևտրի ծավալը կազմել է 1 654 մլն դոլար (մասնաբաժինը` 46,1 տոկոս և 5,9 տոկոսի աճ):

Ընդհանուր առմամբ, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2016 թվականի հունվար–սեպտեմբերին կազմել է շուրջ 3 588,1 մլն դոլար` 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 5,7 տոկոսով: Ընդ որում, պաշտոնական տվյալների համաձայն, հաշվետու ժամանակահատվածում արտահանման ծավալը կազմել է մոտ 1 293.1 մլն դոլար` 2015 թվականի հունվար-սեպտեմբերի համեմատ աճելով 19,6 տոկոսով, իսկ ներկրման ծավալը նվազել է մոտ 0,8 տոկոսով` մինչև 2 295 մլն դոլար։ Արդյունքում, արտաքին առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն կազմել է 1 001,9 մլն դոլար: