Բավ է պառակտվել
16-07-2018 19:58

ԵՄ-ն բոլորից շատն է պայքարում Հայաստանում կոռուպցիայի դեմ

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին հայտարարեց երկուշաբթի, որ ԵՄ–ն բոլորից շատն է պայքարում Հայաստանում կոռուպցիայի դեմ։

«Պատրաստ եմ գարեջուր գնել այն մարդուն, ով կգտնի այնպիսի կազմակերպություն, որն ավելի շատ է խոսում ու ավելի շատ է զբաղվում Հայաստանում հակակոռուպցիոն գործունեությամբ, քան ԵՄ–ն», – սսաց Սվիտալսկին։

Նա նշեց, որ ԵՄ կանոնավոր կերպով անցկացնում է տարբեր ծրագրեր, ակցիաներ, պատրաստում է պոստերներ ու խաղեր կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ, ինչպես նաև խիստ ու քննադատական է վերաբերում այդ հարցին` սեփական ծրագրերն իրականացնելու գործում։

«Մենք ինքնուրույն ենք հայտնաբերել կոռուպցիոն դեպքեր մեր կողմից իրականացվող 30 ծրագրերում, հասցրել ենք հարցը մինչև դատարան ու ապացույցել ենք հափշտակության փաստերը։ Մենք չենք թաքցրել, որ միջոցների կեսը գողացված է եղել։ Բացի դրանից, 2017 թ.–ից մենք դադարեցրել էին բյուջետային աջակցություն տրամադրել Հայաստանին, և անցել ենք կոնկրետ ծրագրերի ֆինանսավորմանը», – ասաց Սվիտալսկին։

Ընդ որում` նա խուսափեց պարզաբանումներ տալ բյուջետային աջակցության վերաբերյալ` նշելով միայն, որ միջոցները փոխանցվել են անմիջապես Հայաստանի գանձատուն, ինչպես նաև առաջարկելով սեփական եզրակացություններ անել այդ որոշման վերաբերյալ։